Հաղթանակին հասնելու միակ ճանապարհը նորարարությունն է։

Սթիվ Ջոբս

 

 

ՓՄՁ գործիք

ԵՄ անդամ երկրներում կամ  Հորիզոն  2020 ծրագրին ասոցացված երկրներում գործող փոքր և միջին չափերի ընկերություններն այժմ կարող են ստանալ ԵՄ ֆինանսավորում և աջակցություն նորարարական ծրագրերի համար, ինչը կօգնի նրանց աճել և ընդլայնել իրենց գործունեությունը Եվրոպայում և դրանից դուրս։ ՓՄՁ գործիքի միջոցով Հորիզոն 2020-ը  ֆինանսավորում  է նորարարական բարձր ներուժ ունեցող փոքր ու միջին ձեռնարկություններին։ 2014-2020 թթ. տրամադրելով շուրջ 3 միլիարդ եվրո ֆինանսավորում, ՓՄՁ գործիքն աջակցում է նման ընկերություններին մշակելու հեղափոխական նորարարական գաղափարներ ապրանքների, ծառայությունների կամ գործընթացների համար, որոնք պատրաստ են դիմակայել շուկայի գլոբալ մրցակցությանը:Այդ գործիքը տրամադրում է ամբողջական  գործարար նորարարական աջակցություն՝ սկսած գործարար գաղափարի հայեցակարգից և գործարար ծրագրի իրականացումից մինչև առևտրայնացում:

Ծրագիրը հասանելի է միայն այն նորարարական  ՓՄՁ-ների համար, որոնք ի վիճակի կլինեն իրականացնել ծրագիրն այնպես, որ լավագույնս համապատասխանի իրենց բիզնես կարիքներին (սա ենթադրում է, որ ենթապայմանագիրը չի բացառվում)։ՓՄՁ գործիքի համար առաջնային թիրախ են հանդիսանում հստակ առևտրային ձգտմամբ, աճելու և միջազգայնացման ներուժ ունեցող նորարարական ՓՄՁ-ները:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ծրագրի պաշտոնական կայք էջ՝ http://ec.europa.eu/research/participants/data/ref/h2020/wp/2018-2020/main/h2020-wp1820-eic_en.pdf:

Փուլ 1

1-ին փուլում Ձեր ծրագրային առաջարկը հեռակա կարգով գնահատվում է առնվազն 4 տարբեր ոլորտների փորձագետ-գնահատողների կողմից։

Միայն բոլոր պահանջվող ասպեկտներին բավարարող ծրագրային առաջարկները կունենան ֆինանսավորման հնարավորություն։ Դրամաշնորհի նախապատրաստման ընթացքում բովանդակության, բյուջեի և կոնսորցիումի կազմի էական փոփոխությունների հնարավորություն չի լինի։

Բոլոր փորձագետ-գնահատողները պատրաստում են անհատական գնահատման հաշվետվություն՝ գերազանցություն, արդյունք և որակ, ինչպես նաև իրականացման արդյունավետություն չափանիշների համար։ Ընդ որում, գնահատումը 0-ից մինչև 5 նիշ է՝ յուրաքանչյուր չափանիշի համար։  

Գնահատման ենթակա լինելու համար ձեր ծրագրային առաջարկը պետք է որակի շեմին հասնի։ Ընդ որում,  որակի շեմը ըստ յուրաքանչյուր չափորոշիչի՝ 5 միավորից 4-ն է,  իսկ ընդհանուր գնահատականը՝ 15 միավորից 13-ը։

Գնահատում

Գնահատումը ներառում է․

-  առաջարկվում է ֆինանսավորել ծրագրային առաջարկը,

-  ծրագրային առաջարկը չի կարող ֆինանսավորվել անբավարար բյուջեի պատճառով։

 

Հետադարձ կապ հայտատուների հետ

Վերջնաժամկետից մոտավորապես 8 շաբաթ անց, մասնակիցների պորտալի (participants portal) միջոցով դուք կստանաք  կամ․

- դրամաշնորհային պայմանագիր նախապատրաստելու հրավերի նամակ  (այն դեպքում, եթե Ձեր ծրագրային առաջարկը ֆինանսավորվող առաջարկների ցանկում է), կամ.

 - մերժման նամակ (այն դեպքում, եթե Ձեր ծրագրային առաջարկը չի կարող ֆինանսավորվել հետևյալ պատճառներից որևէ մեկի պարագայում․առկա բյուջեն չի բավարարում Ձեր առաջարկը ֆինանսավորելու համար, առաջարկը ցածր է որակի շեմից, Ձեր առաջարկը նպատակահարմար և/կամ ընդունելի չէ)։

 

Փուլ 2

2-րդ փուլի գնահատումը բաղկացած է երկու հաջորդական քայլերից՝  հեռակա գնահատում և հարցազրույց։

 

Քայլ 1 – հեռակա գնահատում

2-րդ փուլի գնահատման 1-ին քայլի ընթացքում ծրագրային առաջարկը հեռակա կարգով գնահատվում է առնվազն 4 տարբեր ոլորտների փորձագետ-գնահատողների կողմից։

1-ին քայլի վերջնական արդյունքը ընդհանուր գնահատականն է, որը գնահատման ամփոփ հաշվետվության  մի մասն է:

Գնահատման ենթակա լինելու համար ձեր ծրագրային առաջարկը պետք է հասնի որակի շեմին։ Ընդ որում,  որակի շեմը ըստ յուրաքանչյուր չափորոշիչի՝ 5 միավորից 4-ն է,  իսկ ընդհանուր գնահատականը՝ 15 միավորից 13-ը։

Գնահատում

Միայն շեմն անցած ծրագրային առաջարկները կարող են գնահատվել՝ ընդ որում նվազման կարգով։ Գնահատումը ներառում է․

- հրավեր մասնակցելու 2-րդ քայլին՝ հարցազրույցին,

- չեն կարող հրավիրվել  մասնակցելու 2-րդ քային։

Հետադարձ  կապ  դիմողների հետ

Վերջնաժամկետից  4-5  շաբաթ անց, մասնակիցների պորտալի (participants portal) միջոցով դուք կստանաք  կամ․

- հրավեր մասնակցելու հարցազրույցին (եթե Ձեր ծրագրային առաջարկը 2-րդ քային մասնակցող առաջարկների ցանկում է), կամ.

- մերժման նամակ (եթե ձեր ծրագրային առաջարկը մերժվել է հետևյալ պատճառներով․եթե Ձեր առաջարկը որակի  շեմից բարձր է, բայց առկա բյուջեն բավարար չէ 2-րդ քայլին հրավիրելու համար, եթե ձեր առաջարկը որակի շեմից ցածր է, եթե ձեր առաջարկը նպատակահարմար և/կամ ընդունելի չէ)։

Նամակին կից դուք կստանաք գնահատման ամփոփ հաշվետվություն, որը ներառում է ձեր ծրագրային առաջարկի վերջնական գնահատված միավորները  և յուրաքանչյուր չափորոշիչի որակի գնահատումը։  

 

Քայլ 2 - հարցազրույց

Հարցազրույցին մասնակցելու հրավեր

2-րդ քայլին հասած  ծրագրային առաջարկների հայտատուները կստանան Բրյուսելում  դեմ առ դեմ հարցազրույց ունենալու հրավեր նամակ։ Դուք շատ կարճ ժամանակ կունենաք հրավերը ստանալուց հետո, քանի որ, որպես կանոն, այն ստանալուց մեկ շաբաթ անց կայանում է հարցազրույցը։

Հարցազրույցի ձևաչափը

Հարցազրույցի գործընթացը ներառում է հարցազրույց ժյուրիի հետ և փորձագետների խմբի կարծիքը:

Հարցազրույցը ժյուրիի հետ

Հարցազրույցը կանցկացվի անգլերեն լեզվով և կտևի ոչ ավել, քան 30 րոպե, որը ներառում է․

- առավելագույնը 10 րոպեանոց շնորհանդես՝ փիթչի տեսքով (ֆորմատը՝ pdf), առավելագույնը՝  10 pages էջ (փիթչի նմուշը կարող եք ներբեռնել այստեղ

- 20 րոպե հարց ու պատասխան՝ 1-ին քայլում գնահատված ծրագրային առաջարկի ասպեկտները պարզաբանելու համար:

 

Փորձագետների խմբի կարծիքը

Փորձագետների խումբը պետք է հաստատի հաշվետվություն, որը բաղկացած է յուրաքանչյուր ծրագրային առաջարկի Քայլ 2-ի գնահատման ամփոփ հաշվետվությունից և գնահատումից։

 

Գնահատում

- առաջարկվում է ֆինանսավորել ծրագրային առաջարկը – վերջնական միավոր A (պայմանական միավոր),

- առաջարկը մերժվում է՝ անբավարար բյուջեի պատճառով– վերջնական միավոր B (պայմանական միավոր)։

Հետադարձ  կապ  դիմողների հետ

Վերջնաժամկետից մոտավորապես 9 շաբաթ անց, մասնակիցների պորտալի (participants portal) միջոցով դուք կստանաք  կամ․

- հրավեր՝ նախապատրաստելու դրամաշնորհային համաձայնագիր (եթե ձեր ծրագրային առաջարկը ֆինանսավորվող առաջարկների ցանկում է)։ Միայն բոլոր շեմերն անցած ծրագրային առաջարկները և «A»  նիշ ստացած ծրագրերն են առաջադրվում ֆինանսավորման; կամ․

- մերժման նամակ (եթե Ձեր առաջարկը չի կարող ֆինանսավորվել անբավարար բյուջեի պատճառով)։ 

ՓՄՁ գործիքի ներքո ֆինանսավորման լավագույն հնարավորություններն ունեն տեխնոլոգիայի պատրաստվածության 6 կամ ավելի մակարդակ ունեցող ծրագրերը։ Տեխնոլոգիայի պատրաստվածության մակարդակները (technology readiness level) ներկայացված են այստեղ:

Դուք կարող եք ներբեռնել 2018-2020 թվականների աշխատանքային ծրագիրը այստեղ․ Horizon 2020 Work Programme 2018-2020; Innovation in small and medium sized enterprises:

Հորիզոն 2020 ՓՄՁ գործիք ծրագրի հայտատուների ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ:

ՓՄՁ ինքնագնահատման համար այցելեք. The SME Self-Assessment Wizard User Guide:

1-ին փուլի հայտաձևը կարող եք ներբեռնել այստեղ․

Phase 1 template SMEI 2018-2020

2-րդ փուլի հայտաձևը կարող եք ներբեռնել այստեղ․

Phase 2 template SMEI 2018-2020

Այստեղ կարող եք գտնել ՓՄՁ գործիքի 1-ին և 2-րդ փուլերի առաջարկի նմուշները՝ բացատրություններով։

ՓՄՁ գործիքի 2018 թվականի մրցույթին կարող եք մասնակցել սեղմելով այստեղ։

Այստեղ առկա է ՓՄՁ գործիքի ներքո իրականացված ծրագրերի մասին տեղեկատվությունն։

Հաճախակի տրվող հարցերին և դրանց պատասխաններին կարող եք ծանոթանալ այստեղ։