Գիտությունը և նորարարությունը քայլում են համըթաց։

ԵՄ Հորիզոն 2020

ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր Հորիզոն 2020

Հորիզոն 2020-ը  հետազոտությունների և  նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է ` շուրջ  80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Հորիզոն 2020-ը  ԵՄ Նորարարության Միություն ռազմավարությունը իրականացնող ֆինանսավորման գործիքն է, և այն բաց է բոլորի համար: Հորիզոն 2020-ը նաև ուղղված է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցության խթանմանը: 2016թ.-ի նոյեմբերին Հայաստանը ասոցացվեց Հորիզոն 2020-ին, և Հայաստանի գիտնականները և կազմակերպություններն այժմ կարող են մասնակցել Հորիզոն 2020-ի  բոլոր մրցույթներին՝ ԵՄ անդամ երկրների հետ հավասար պայմաններով: Հորիզոն 2020-ը ուժեղ շեշտվածություն ունի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վրա՝ ճանաչելով  նրանց եվրոպական տնտեսության հենասյուն և  աճի ու   բարգավաճման  շարժիչ:  Սա արտացոլվում է  Հորիզոն 2020-ի կառուցվածքի և բյուջեի բաշխվածության ձևից:

Հորիզոն 2020  ՓՄՁ գործիք

ԵՄ անդամ երկրներում կամ  Հորիզոն  2020 ծրագրին ասոցացված երկրներում գործող փոքր և միջին չափերի ընկերություններն այժմ կարող են ստանալ ԵՄ ֆինանսավորում և աջակցություն նորարարական ծրագրերի համար, ինչը կօգնի նրանց աճել և ընդլայնել իրենց գործունեությունը Եվրոպայում և դրանից դուրս։ ՓՄՁ գործիքի միջոցով Հորիզոն 2020-ը  ֆինանսավորում  է նորարարական բարձր ներուժ ունեցող փոքր ու միջին ձեռնարկություններին։ 2014-2020 թթ. տրամադրելով շուրջ 3 միլիարդ եվրո ֆինանսավորում, ՓՄՁ գործիքն աջակցում է նման ընկերություններին մշակելու հեղափոխական նորարարական գաղափարներ ապրանքների, ծառայությունների կամ գործընթացների համար, որոնք պատրաստ են դիմակայել շուկայի գլոբալ մրցակցությանը: Այդ գործիքը տրամադրում է ամբողջական  գործարար նորարարական աջակցություն՝ սկսած գործարար գաղափարի հայեցակարգից և գործարար ծրագրի իրականացումից մինչև առևտրայնացում:

Հորիզոն 2020 ՓՄՁ գործիքի վերաբերյալ  լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք. http://eenarmenia.am/am/content/SME_instrument/։

Հորիզոն 2020 համագործակցային նախագծեր (ՓՄՁ + գործընկեր)

Գիտական ասպարեզում գործող ՓՄՁ-ները կարող են դիմել Հորիզոն 2020-ի համագործակցային նախագծերի մրցույթին՝  ԵՄ տարբեր երկրներից առնվազն 2 միջազգային գործընկերների հետ համատեղ:

Լրացուցիչ   տեղեկատվության   համար   խնդրում   ենք   այցելել. http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/funding/index.html

Առավելությունները

Մասնակցությունը Հորիզոն 2020-ին տալիս է որոշակի առավելություններ ՓՄՁ-ների համար, որոնք անշուշտ ազդեցություն կունենան ինչպես դրանց աճի, այնպես էլ մրցունակության վրա: Առաջին հերթին սա տալիս է հնարավորություն համագործակցել ոչ միայն ՓՄՁ-ների, այլև ակադեմիական և արդյունաբերական գործընկերների հետ: Այն կարող է օժանդակել ՓՄՁ-ներին՝ կապեր հաստատել հետագա գիտական նախագծերի կամ այլ գործարար հնարավորությունների համար, ներառյալ որպես ենթակապալառու հանդես գալը: Հորիզոն 2020-ը կարող է նաև ուղղակիորեն օգնել փոքր ընկերություններին՝ զարգացնել և շուկայահանել իրենց արտադրանքը,   ինչպես  նաև  հասանելի   դարձնել  InnovFin  ծրագրի շրջանակներում գործող  ֆինանսավորումը՝  վարկերի և վենչուրային կապիտալի տեսքով (http://www.eib.org/products/blending/innovfin/):

Հորիզոն 2020-ի ծառայությունները

Նպատակ ունենալով խթանել ՓՄՁ-ների առավել ակտիվ մասնակցությունը ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին, ՁԵՑ Հայաստանը Հորիզոն 2020-ի հնարավոր հայտատուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.

  • Տեղեկատվության տարածում և իրազեկման բարձրացում,
  • Տեղեկատվական միջոցառումների, դասընթացների և գործարար համագործակցության հաստատման միջոցառումների կազմակերպում,
  • Աջակցություն և խորհրդատվության տրամադրում՝ նախագծերի առաջարկների նախապատրաստման և ներկայացման հարցում,
  • Գործընկերների որոնում,
  • Շարունակական խորհրդատվություն՝ գաղափարի ձևավորումից մինչև նախագծի ներկայացում և ծրագրի իրականացում,
  • Օժանդակություն ԵՄ անդամ երկրներում կազմակերպված գործարար համագործակցության հաստատման միջոցառումներին հայտատուների մասնակցությանը:

Ծառայություններ ուղղված նորարարության աջակցմանը

Նպատակ ունենալով բացահայտել հավակնոտ ընկերությունների նորարարության կառավարման ներուժը, ՁԵՑ Հայաստանը տրամադրում է հետևյալ նորարարական աջակցության ծառայությունները.

  • ԵՄ տարբեր գործիքներ օգտագործող ձեռնարկությունների նորարարական ներուժի վերլուծություն,
  • Ընկերության նորարարական կառավարման բարելավում – Նորարարական կառավարման կարողությունների ընդլայնում,
  • Հաճախորդների հետ աշխատանքի կառավարման ծառայություններ՝ ՓՄՁ գործիքի շահառուների համար,
  • Տեխնոլոգիայի փոխանցում,
  • Ընկերության համար համապատասխան տեխնոլոգիայի ընտրություն՝ ընկերության նորարարության զարգացման նպատակով:

Հ2020 ծրագրի ներքո գործընկեր կարող եք որոնել այստեղ․ http://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/grants/applying-for-funding/find-partners_en.htm:

Հ2020  ծրագրին առնչվող փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/funding/reference_docs.html։

Հորիզոն 2020-ին մասնակցելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապվել Հայաստանում Հորիզոն 2020 ծրագրի ազգային տեղեկատվական կենտրոնի հետ. http://h2020.sci.am/index.htm: