ՁԵՑ
   
   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
Գործարար աջակցությունը  Ձեր կողքին  
 
 
Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագիրն  առաջարկում է հետևյալ ծառայությունները.
 
  • տեղեկատվության տրամադրում Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, գործարար համագործակցության հնարավորությունների, շուկայի, արտահանման/ներմուծման ընթացակարգերի, սարքավորումների, մատակարարների, ապրանքների գների և ԵՄ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ,
  • տեղեկատվության տրամադրում արտերկրյա գործարարներին Հայաստանի գործարար միջավայրի, մրցակցային ոլորտների, ներքին օրենսդրության, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, ինչպես նաև նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ,
  • աջակցության ցուցաբերում արտերկրում հուսալի գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցում,
  • ՁԵՑ-ի մշտապես թարմացվող  համագործակցության հիմնապաշարի միջոցով հայ գործարարների գործարար և տեխնոլոգիական առաջարկների տարածում արտերկրում և համապատասխանաբար, արտասահմանյան գործարար համագործակցության առաջարկների տարածում հայ գործարարների շրջանում,
  • աջակցություն նոր տեխնոլոգիաների փոխանցման, գիտական մշակումների զարգացման, համատեղ հետազոտական և փորձարկման աշխատանքների իրականացման,  կոմերցիալիզացիայի հարցերում,
  • մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությամբ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և հետագա կոմերցիալիզացիայի հարցերում,
  • գործարար համագործակցության միջոցառումների կազմակերպում և  աջակցություն պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների կազմակերպման հարցում,
  • աջակցություն բանակցությունների վարման և համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացներում: