ՁԵՑ

Համագործակցության 

      Հիմնապաշար

հայկական կազմակերպությունների համար արտասահմանյան կազմակերպությունների համար
Նկարագիրը Երկիրը Ոլորտը Տեսակը Ամսաթիվը
Ջրաքիսի մորթիների ռուսական արտադրողը փնտրում է դիստրիբյուտորներ և արտադրական պատվերներ Եվրոպայում Ռուսաստան Այլ ոլորտներ Գործարար առաջարկ 26.03.2021

Ուդմուրտիայից ռուսական ընկերությունն ավելի քան 50 տարի զբաղվում է սկանդինավյան ջրաքիսի բուծմամբ (սև, շականագագույն, սպիտակ, արծաթե կապույտ): Ընկերությունը եվրոպական երկրներում գործընկերներ է փնտրում տարածման ծառայությունների կամ արտադրական համաձայնագրերի ներքո։

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/9fac1de8-5b28-4808-8dbc-002553fd6c1a

Հետադարձ կապ
Առողջապահական ծառայություններ մատուցողների մատակարարը Միացյալ Թագավորությունից, փնտրում է ինֆեկցիաների կանխարգելման նորարարական լուծումներ Միացյալ Թագավորություն Առողջապահություն Գործարար առաջարկ 26.03.2021

Միացյալ Թագավորության հարավ-արևմուտքում հաստատված և հայտնի ընկերությունը մասնագիտացած է ինֆեկցիաների կանխարգելման, ստերիլիզացման և վերացման ծառայությունների տարածմամբ ազգային առողջապահական ծառայություններ մատուցողների, մասնավոր առողջապահական ծառայություններ տրամադրողների շրջանում։ Այժմ ընկերությունը փնտրում է եզակի և նոր լուծումներ՝ տարածման ծառայությունների համաձայնագրի ներքո համագործակցելու նպատակով։

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/4148014d-6d23-4d9f-8e52-29d265411ea2

Հետադարձ կապ
Լեհական ընկերությունը, որը զբաղվում է կոսմետիկայի և դեղագործական ապրանքների ներմուծմամբ, փնտրում է նոր օտարերկրյա գործընկերներ՝ ներառելու համար իրենց պորտֆելում նոր արտադրանք և դրանք լեհական շուկայում ներկայացնելու նպատակով Լեհաստան Կոսմետիկա Գործարար հարցում 26.03.2021

Ընկերությունը Լեհաստանի հյուսիս-արևելքից, որը հանդիսանում է բնական կոսմետիկայի և դեղագործական ապրանքների ոլորտի դիստրիբյուտոր և ներմուծող, փնտրում է նոր ապրանքներ՝ դրանք լեհական շուկայում ներկայացնելու համար։ Ընկերությունը հետաքրքրված է տարածման ծառայությունների կամ առևտրային գործակալության համաձայնագրերի ներքո համագործակցությամբ։

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/2375fbe5-09cd-4ff3-8691-4b56f21c941b

Հետադարձ կապ
Արտաքին հագուստի ռուսական արտադրողը փնտրում է դիստրիբյուտորներ Ռուսաստան Տեքստիլի արտադրություն Գործարար առաջարկ 26.03.2021

Ռուսական ընկերությունը մասնագիտացած է ճանապարհորդության և քաղաքային կյանքի համար նախատեսված հագուստի արտադրության մեջ. ձմեռային, գարնանային, աշնանային և ամռային հարմարավետ և որակյալ բաճկոններ հատուկ նախագծված այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում դրսում: Ընկերությունը տարածման ծառայությունների մասին համաձայնագրի շրջանակներում փնտրում է առևտրային գործընկերներ և գործընկերություններ:

 

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/a0022578-e314-4443-994f-1a57596d42e4

Հետադարձ կապ
Կոսովոյից ներմուծող ու պարենային ապրանքների դիստրիբյուտոր հանդիսացող ընկերությունը փնտրում է կրեմ և հարած սերուցք արտադրող Կոսովո Սննդի վերամշակում Գործարար հարցում 26.03.2021

Կոսովական շուկայում սննդամթերքի զանգվածային վաճառքի և տարածման ոլորտում մասնագիտացված ընկերությունը փնտրում է պատրաստման կրեմ արտադրողներ: Ընկերությունը ցանկանում է ուսումնասիրել որակյալ արտադրողներից ներմուծման նոր հնարավորությունները տարածման ծառայությունների համաձայնագրի ներքո՝ իր արտադրանքի պորտֆելը ընդլայնելու համար:

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/84f314de-f128-4fc1-b0b8-ff0aa6e68728

 

Հետադարձ կապ
Պողպատե պրոֆիլների արտադրության համար նախատեսված սարքավորումներ արտադրող ռուսական ընկերությունը փնտրում է դիստրիբյուտորներ Ռուսաստան Այլ ոլորտներ Գործարար առաջարկ 26.03.2021

Լիպեցկի տարածաշրջանից ռուսական ընկերությունը զբաղվում է ճկված պողպատե պրոֆիլների արտադրության համար հաստոցների և ավտոմատ գծերի արտադրությամբ և վաճառքով: Ընկերությունը տարածման ծառայությունների համաձայնագրի ներքո փնտրում է օտարերկրյա գործընկերներ:

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/b923d9fa-ffc7-48d1-a22f-1d716fc097fd

 

Հետադարձ կապ
Ուկրաինական ընկերությունը փնտրում է փայտե գնդիկների դիստրիբյուտորներ Ուկրաինա Այլ ոլորտներ Գործարար առաջարկ 26.03.2021

Փայտե գնդիկների արտադրությամբ զբաղվող ուկրաինական ընկերությունը տարածման ծառայությունների համաձայնագրի ներքո փնտրում է  գործընկերներ: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ENPlus եվրոպական ստանդարտով: Առաջին արտադրական գիծը գործարկվել է 2008 թվականին: Արտադրողն ի վիճակի է մատակարարել զգալի քանակությամբ փայտե գնդիկներ:

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/f60d848f-608f-4487-b34d-42bdfefc53ed

Հետադարձ կապ
Սոսնձված փայտանյութ արտադրող ռուսական արտադրողը փնտրում է կլոր փայտանյութի մատակարարներ Ռուսաստան Շինարարություն Գործարար հարցում 26.03.2021

Ռուսաստանի փայտամշակման գործարանը, որը մասնագիտացած է սոսնձված կառուցվածքային փայտանյութի արտադրության մեջ, արտասահմանում փնտրում է կլոր փայտանյութի և փափուկ փայտի մատակարարներ: Ընկերությունը հետաքրքրված է  երկարաժամկետ մատակարարի համաձայնագրի ներքո համագործակցությամբ:

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/27f9c3c9-f58e-4fae-8b98-7c4556015513

 

 

Հետադարձ կապ
Կոշիկի և կանանց կաշվե պայուսակների բուլղարական արտադրողը փնտրում է դիստրիբյուտորներ Բուլղարիա Սննդի վերամշակում Գործարար առաջարկ 26.03.2021

Ընտանեկան բուլղարական ընկերությունը մասնագիտացած է կանանց և տղամարդկանց կոշիկների, սանդալների և կանանց կաշվե պայուսակների արտադրության մեջ: Ընկերությունը, որն ունի փորձառու նյութերի մատակարարներ և առաջադեմ տեխնոլոգիա, կցանկանա արտադրական համաձայնագրեր կամ տարածման պայմանագրեր կնքել գործընկերների հետ ամբողջ աշխարհից:

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/2dca0127-9144-4eca-80a9-29d4a89db2fa

Հետադարձ կապ
Առողջ սննդի և սննդային հավելումների լեհական դիստրիբյուտորը և ներկրողը փնտրում է նոր արտասահմանյան ապրանքներ՝ իր պորտֆելում ընդգրկելու և դրանք լեհական շուկայում ներկայացնելու համար Լեհաստան Սննդի վերամշակում Գործարար հարցում 26.03.2021

Լեհաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող ներմուծող և դիստրիբյուտոր ընկերությունը, որը զբաղվում է առողջ սննդի,սննդային հավելումներիև այլ արագ սպառվող ապրանքների ներմուծման և տարածման ոլորտում, փնտրում է նոր ապրանքներ, որոնք կարող է ներկայացնել լեհական շուկայում: Ընկերությունը շահագրգռված է համագործակցել տարածման ծառայությունների կամ առևտրային գործակալության համաձայնագրի ներքո:

https://een.ec.europa.eu/tools/services/PRO/Profile/Detail/92308680-777c-4c6f-ad2f-d42f7b862b17

Հետադարձ կապ
Եթե դուք ցանկանում եք ձեր կազմակերպության նկարագիրը հասանելի դարձնել ավելի քան 60 երկրներում գործող կազմակերպությունների համար, ապա կարող եք լրացնել ստորև ներկայացված հայտաձևերից որևէ մեկը, որը համապատասխանում է Ձեր կողմից փնտրվող համագործակցության տեսակին:
Ձեր գործունեությունն արտասահմանում ընդլայնելու, կամ նոր միջազգային համագործակցություն հաստատելու և առևտրային միջնորդներ/մատակարարներ գտնելու համար կարող եք լրացնել գործարար առաջարկի (ԳԱ)  կամ  գործարար հարցման (ԳՀ) հայտաձևերը : 
 
Եթե դուք զբաղվում եք նորարարությունների կամ տեխնոլոգիայի զարգացմամբ և ցանկանում եք այն հասանելի դարձնել ավելի քան 50 երկրների սպառողների համար և իրականացնել տեխնոլոգիայի փոխանցում, ապա կարող եք լրացնել  տեխնոլոգիական առաջարկի (ՏԱ) հայտաձևը:
Եթե դուք փնտրում եք գործընկերներ, որոնք տեխնոլոգիայի փոխանցման միջոցով կօգնեն ձեզ լուծել խնդիրներ, ապա կարող եք լրացնել տեխնոլոգիական հարցման (ՏՀ) հայտաձևը:
Գիտահետազոտական գործընկերներ փնտրելու դեպքում դուք կարող եք լրացնել գիտահետազոտական հարցման (ԳՀ) հայտաձևը։
 
Խնդրում ենք լրացված հայտաձև(եր)ը ուղարկել հետևյալ էլ.հասցեով` info@eenarmenia.am:
 
Դուք կարող եք ինքներդ որոնում կատարել Ցանցում հետևելով հղմանը՝ https://een.ec.europa.eu/partners ։
 
Մատուցվող բոլոր ծառայություններն ու տեղեկատվությունն անվճար են: