Իրազեկման միջոցառում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված աջակցության այլ հնարավորությունները:

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մամինների և այլ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:

Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71, ՀՀ Արմավիրի մարզպետարանի շենքում) ս.թ. հունիսի 6-ին, ժամը 10:30-ին:

Այստեղ կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգը։

Գրանցվել