Իրազեկման միջոցառում ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված աջակցության այլ հնարավորությունները:

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մամինների և այլ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:

Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզում, Ապարան քաղաքում (հասցե՝ ք. Ապարան, Բաղրամյան 24, Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի ՀՀ Արագածոտնի մարզային գրասենյակում) ս.թ. հունիսի 8-ին, ժամը 10:30-ին:

Այստեղ կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգը։

 

Գրանցվել