Իրազեկման միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում
  Հարգելի գործընկերներ,     Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս/թ հոկտեմբերի 30-ին  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում
 
Հարգելի գործընկերներ,
 
  Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս/թ հոկտեմբերի 30-ին  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված աջակցության այլ հնարավորություններ: Միգրացիայի և սահմանների կառավարման աջակցության թիմի ղեկավար Քարել Հոֆսթրան կխոսի  Մեղրու հատվող սահմանների բարելավման և հայկական ու իրանական սահմանային գործակալությունների միջև համագործակցության ընդլայնման մասին։
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրա-արդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:
 
Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում   (հասցե՝ ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 10) ս.թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 15։00-ին:
 
Այստեղ  կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգը։
 
 
Գրանցվել