Օրգանական Հայաստանը BIOFACH 2018-ի...
     2018  թվականի փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում  կայանալիք BIOFACH 2018-ի շրջանակներում  «Օրգանական Հայաստան» միացյալ տաղավարի ներքո հանդես կգան  10 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց օրգանական արտադրանքը։   Մասնակցությունը նախաձեռնվում ...
Օրգանական Հայաստանը BIOFACH 2018-ի շրջանակներում, Նյուրնբերգ (Գերմանիա) 14-17 փետրվար, 2018
 
   2018  թվականի փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում  կայանալիք BIOFACH 2018-ի շրջանակներում  «Օրգանական Հայաստան» միացյալ տաղավարի ներքո հանդես կգան  10 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց օրգանական արտադրանքը։
  Մասնակցությունը նախաձեռնվում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի կողմից։
  Իրենց օրգանական գյուղատնտեսական մատակարարման շղթաները և հարակից առևտրային հոսքերն ընդլայնելու նպատակով, (ՕԳԱՆ) ծրագիրն աջակցում է արտադրողներին հաստատել գործարար համագործակցություն։
 Սա յուրահատուկ առիթ է Հայաստանի համար՝ ներկայացնելու իր լավագույն ՕՐԳԱՆԱԿԱՆ արտադրանքը Եվրոպայում և ցուցադրելու հայկական բնության թաքնված գանձերը՝ մեղր, չրեր, բազմազան խոտաբույսեր, հյութեր և պահածոներ։
  ՕՐԳԱՆԱԿԱՆ ոլորտը Հայաստանի արտադրողների համար բացում է նոր հնարավորություններ՝  իր որակական ապրանքներով մրցակցելով եվրոպական քանակական արտադրանքի հետ։
  «Օրգանական Հայաստան» թիմը բաղկացած կլինի 10 ցուցադրողներից և 5 այցելու կազմակերպություններից։ Այստեղ  կարող եք գտնել ցուցադրող ընկերությունների ցանկը։
 
Գրանցվել կարող եք հետևելով հղմանը՝ https://www.biofach.de/en/ausstellerprodukte ։ Մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղյակ պահել մեզ․ հեռ․՝ 012 541648։
Գրանցվել