Օրգանական Հայաստանը՝ «Բնական և...
  6 հայկական ընկերություններ, որոնք ներգրավված են բնական/օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում, կներկայացնեն իրենց արտադրանքը  ս․թ․ ապրիլի 22-23-ը Լոնդոնում տեղի ունեցող «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսի ընթացքում։  ...
Օրգանական Հայաստանը՝ «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսում

  6 հայկական ընկերություններ, որոնք ներգրավված են բնական/օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում, կներկայացնեն իրենց արտադրանքը  ս․թ․ ապրիլի 22-23-ը Լոնդոնում տեղի ունեցող «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսի ընթացքում։         Այստեղ դուք կարող եք գտնել տեղեկատվություն  միջոցառման վերաբերյալ․ https://een.ec.europa.eu/tools/services/EVE/Event/Detail/02742154-68ab-4cff-9340-a73736810c11?&nolayout=true։                                                                                                                       Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանի և Լոնդոնյան գործընկեր՝ Newable կազմակերպության աջակցությամբ ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ։ Ցուցահանդեսի մասնակից, ինչպես նաև այցելու հայկական ընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք գտնել կից կատալոգում։ 

Օրգանական Հայաստան պատվիրակության մասնակցությունը  այս միջոցառմանը հնարավոր դարձավ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ)շնորհիվ․ այս  եռամյա ծրագիրը  գործում է 2015 թ․-ի սեպտեմբերից և ուղղված  է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։ ՕԳԱՆ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։

Միջոցառման տեղեկատվական աջակցությունը տրամադրվում է նաև Հայ-բրիտանական բիզնես պալատի կողմից։  

Խնդրում ենք գրանցվել, եթե ցանկանում եք մասնակցել ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող գործարար համաործակցության հաստատման միջոցառումներին։

 
Գրանցվել