Ընկերությունների այցելություն Ժնև
    Հայաստանին նվիրված բիզնես ֆորում է կազմակերպվելու Շվեյցարիայի Ժնև քաղաքում Կանտոն առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ: 28 հայկական ընկերությունների այցելությունը, այդ բիզնես ֆորումի շրջանակներում, կկայանա 2018 թ․-ի ապրիլի 12-ին։ Այդ այցելության ընթացքում ...
Ընկերությունների այցելություն Ժնև
 
  Հայաստանին նվիրված բիզնես ֆորում է կազմակերպվելու Շվեյցարիայի Ժնև քաղաքում Կանտոն առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:
28 հայկական ընկերությունների այցելությունը, այդ բիզնես ֆորումի շրջանակներում, կկայանա 2018 թ․-ի ապրիլի 12-ին։ Այդ այցելության ընթացքում հայկական ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել գործարար համագործակցության հանդիպումների։ Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանը կկազմակերպի գործարար համագործակցության հաստատման հանդիպումներ, որոնց կաջակցի նաև Շվեյցարական նորարարության գործակալությունը (Innosuisse):
 
Ընկերությունների այցելության նպատակն է․
 
- ներկայացնել հայկական շուկան
- գտնել համապատասխան գործընկերներ
-  կառուցել  հեռանկարային ցանցային համագործակցություն ընկերությունների միջև։ 
 
Հայկական ընկերությունները կներկայացնեն հետևյալ ոլորտները․
 
- տեղեկատվական տեխնոլոգիաներ
- սննդամթերք և խմիչքներ
- գինի և ալկոհոլ
- բանկային գործ և ֆինանսներ
- խորհրդատվություն
- տուրիզմ
- էներգիա։ 
 
Գրանցվել