Իրազեկման միջոցառում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում
Հարգելի գործընկերներ,   Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՓՄՁ ոլորտի զարգացման ծրագրեր, բիզնեսի միջազգայնացման գործիքներ, արտահանման խթանման ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում

Հարգելի գործընկերներ,

  Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՓՄՁ ոլորտի զարգացման ծրագրեր, բիզնեսի միջազգայնացման գործիքներ, արտահանման խթանման գործիքներ, երիտասարդների փորձի փոխանակման հնարավորություններ և ՓՄՁ աջակցության այլ նախաձեռնություններ:Միջոցառմանը հրավիրում ենք մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ներին, մարզային ՀԿ-ներին, ասոցիացիաներին, առևտրաարդյունաբերական պալատներին, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների ներկայացուցիչներին, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:

Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շինարարների 12) ս.թ. հունիսի 8-ին, ժամը 11։00-ին:

Այստեղ կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգի նախագիծը։

Գրանցվել