ԵՄ-Հայաստան նոր գործարար հնարավորություններ
   Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համատեղ ջանքերով կազմակերպվում է «Նոր գործարար հնարավորություններ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի իրականացման» վերաբերյալ միջոցառում: Այն տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10:00՝ ...
ԵՄ-Հայաստան նոր գործարար հնարավորություններ
 
 Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համատեղ ջանքերով կազմակերպվում է «Նոր գործարար հնարավորություններ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի իրականացման» վերաբերյալ միջոցառում: Այն տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10:00՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կոնֆերանսների դահլիճում, հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
  Միջոցառման նպատակն է ներկայացնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում հայկական և եվրոպական ընկերությունների օգուտներն ու նոր գործարար հնարավորությունները: Միջոցառման ընթացքում կներկայացվեն գործարար հանրությանը հետաքրքրող թեմաներ:
Ավելին, հայկական օպերատորներին կներկայացվի աշխարհագրական նշանների պաշտպանության ժամանակակից համակարգ:
Այստեղ կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգի նախագիծը։
 
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել։ 
 
Գրանցվել