Իրազեկման միջոցառում Գյումրիում
  Հարգելի գործընկերներ,      Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս/թ նոյեմբերի 9-ին  ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՓՄՁ ոլորտի զարգացման ծրագրեր, բիզնեսի միջազգայնացման գործիքներ, արտահանման ...
Իրազեկման միջոցառում Գյումրիում
 
Հարգելի գործընկերներ, 
 
  Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս/թ նոյեմբերի 9-ին  ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՓՄՁ ոլորտի զարգացման ծրագրեր, բիզնեսի միջազգայնացման գործիքներ, արտահանման խթանման գործիքներ, երիտասարդների փորձի փոխանակման հնարավորություններ և ՓՄՁ աջակցության այլ նախաձեռնություններ:
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:
 
Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում   (հասցե՝ ք. Գյումրի, Գայի 1) ս.թ. նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին:
 
Այստեղ  կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգը։
 
 
Գրանցվել