
Հարգելի գործընկերներ,
2019 թ. հունիսի 1-6-ը Ծաղկաձորի ՛՛Մուլտի ռեսթ հաուս՛՛ հյուրանոցում տեղի է ունենալու «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա գործարար համաժողովը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության կողմից: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում, հանդիսանում է միջոցառման ընթացքում տեղի ունեցող գործարար համագործակցության հաստատման միջոցառումների (B2B) կազմակերպիչը: Գործարար համագործակցության հաստատման միջոցառումները տեղի կունենան հունիսի 1-ին, ժամը 13:00 – 15:00: Սիրով հրավիրում ենք մասնակցելու գործարար համագործակցության հաստատման միջոցառումներին՝ ռուսական ընկերությունների հետ:
Գործարար համաժողովի օրակարգը, ինչպես նաև ռուսական ընկերությունների ցանկը կցվում են: