«Ռուսաստան-Եվրոպա․ Համագործակցություն առանց սահմանների»...
Հրավիրում ենք հայ գործարարներին մասնակցել գործընկերների «Ռուսաստան-Եվրոպա․Համագործակցություն առանց սահմանների» 10-րդ ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա 2017թ․հունիսի 29-30-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետարանում։ Միջոցառումը կազմակերպվելու է Մոսկվայի գործարարների ասոցիացիայի, նորարարական-տեխնոլոգիական կենտրոնների ...
«Ռուսաստան-Եվրոպա․ Համագործակցություն առանց սահմանների» 10-րդ ամենամյա համաժողով, Մոսկվա, հունիսի 29-30, 2017թ․

Հրավիրում ենք հայ գործարարներին մասնակցել գործընկերների «Ռուսաստան-Եվրոպա․Համագործակցություն առանց սահմանների» 10-րդ ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա 2017թ․հունիսի 29-30-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետարանում։ Միջոցառումը կազմակերպվելու է Մոսկվայի գործարարների ասոցիացիայի, նորարարական-տեխնոլոգիական կենտրոնների միության և գիտա-տեխնիկական ոլորտում՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության հիմնադրամի համատեղ ջանքերով։

Համաժաղովը ռուս-եվրոպական երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը միավորում է քաղաքական, գործարար և գիտական օղակների ներկայացուցիչների, ինչպես նաև հանդիսանում է որպես Ռուսաստանի, ԱՊՀ երկրների ու Եվրոպայի փոքր և միջին ձեռնարկությունների գործարար համագործակցության միասնական համաեվրոպական հրապարակ։

Նախորդ 9 համաժողովներին մասնակցել են ավելի, քան 1300 ընկերություններ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից ու 400-ից ավելի եվրոպական ընկերություններ, որոնք ունեցել են ավելի, քան 3000 երկկողմանի հանդիպումներ։

«Ռուսաստան-Եվրոպա։ Համագործակցություն առանց սահմանների» համաժողովն ուղղված է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների ու եվրոպական արդյունաբերական ընկերությունների միջև գործարար կապերի հաստատմանն ու ներդրումների իրականացմանը։  


Համաժողովի ծրագիրը
29 Հունիսի, 2017թ․
• 10:00 Գրանցում, համաժողովի բացում, պաշտոնական ողջույնի խոսք
• 11:00 «Աջակցություն Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև արդյունաբերական համագործակցության զարգացմանը» լիագումար նիստ
• 13:00 «Բիզնեսի վարումը Ռուսաստանում» կլոր սեղան
• 14:00 «ԵՄ փորձը փոքր և միջին գործարարությանը՝ լինել դինամիկ, կայուն և նորարար» կլոր սեղան
• 16:00 «Եվրոպական փոքր և միջին ընկերությունները Ռուսաստանում» կլոր սեղան
• 17:30 Ֆուրշետ, Համաժողովի մասնակիցների հաղորդակցում ոչ պաշտոնական մթնոլորտում

30 հունիսի, 2017թ․
• 10:00 Կորպորատիվ բանակցությունների սեսսիաներ գործարար համագործակցության հաստատման միջոցառումների ձևով՝ ռուսական և եվրոպական ընկերությունների, ներդրողներ և գործակալությունների միջև՝ ԵՄ ֆոնդերից ներդրումների ներգրավման մասով։