Միջազգային սննդի տոնավաճառ և...
Հարգելի գործարարներ,    Ս.թ. մարտի 12-13-ը Բելգիայի Քորթրիք քաղաքում կկայանա միջազգային սննդի տոնավաճառ և գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ (B2B հանդիպումներ) , որին կարող են մասնակցել սննդի արտադրողներ և ներմուծողներ, ինչպես նաև առևտրային ...
Միջազգային սննդի տոնավաճառ և գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ (B2B հանդիպումներ) Քորթրիքում, Բելգիա

Հարգելի գործարարներ, 

  Ս.թ. մարտի 12-13-ը Բելգիայի Քորթրիք քաղաքում կկայանա միջազգային սննդի տոնավաճառ և գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ (B2B հանդիպումներ) , որին կարող են մասնակցել սննդի արտադրողներ և ներմուծողներ, ինչպես նաև առևտրային միջնորդներ և գործակալներ: Տոնավաճառին մասնակցությունն անվճար է: Ճանապարհի և կեցության ծախսերը հոգում է մասնակիցը:

Գրանցվել կարող եք մինչև ս․թ․ մարտի 11-ը: Պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումեր (B2B հանդիպումներ) կարող եք գրանցել փետրվարի 12-ից մարտի 13-ը:

Տոնավաճառի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝  https://www.b2match.eu/tourdeurope-tavola2018

Արդեն գրանցված գնորդների և արտադրողների ցանկը կարող եք տեսնել անստեղ․https://www.b2match.eu/system/foodbusinessmeetings2018/files/2018_01_30_Buyers_catalogue.pdf?1517315927 և https://www.b2match.eu/tourdeurope-tavola2018/participants

Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել էլ․ հաղորդագրություն՝ info@eenarmenia.am հասցեին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 012 541648, 098 255018 (Անի Հակոբյան, Անի Խանդամիրյան):