Օրգանական Հայաստանը NOPE 2018-ի...
  2018  թվականի ապրիլի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայանալիք NOPE 2018-ի (http://www.naturalproducts.co.uk/) շրջանակներում  6 հայկական ընկերություններ  կներկայացնեն իրենց օրգանական արտադրանքը։                  ...
Օրգանական Հայաստանը NOPE 2018-ի շրջանակներում, Լոնդոն (Մեծ Բրիտանիա) 22-23 ապրիլ, 2018

  2018  թվականի ապրիլի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայանալիք NOPE 2018-ի (http://www.naturalproducts.co.uk/) շրջանակներում  6 հայկական ընկերություններ  կներկայացնեն իրենց օրգանական արտադրանքը։                                                                                                         Մասնակցությունը նախաձեռնվում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի կողմից։ Իրենց օրգանական գյուղատնտեսական մատակարարման շղթաները և հարակից առևտրային հոսքերն ընդլայնելու նպատակով, (ՕԳԱՆ) ծրագիրն աջակցում է արտադրողներին հաստատել գործարար համագործակցություն։ Սա յուրահատուկ առիթ է Հայաստանի համար՝ ներկայացնելու իր լավագույն ՕՐԳԱՆԱԿԱՆ արտադրանքը Եվրոպայում և ցուցադրելու հայկական բնության թաքնված գանձերը՝ բազմազան խոտաբույսեր, հյութեր, պահածոներև այլն։  ՕՐԳԱՆԱԿԱՆ ոլորտը   Հայաստանի արտադրողների համար բացում է նոր հնարավորություններ՝  իր որակական ապրանքներով մրցակցելով եվրոպական քանակական արտադրանքի հետ։                                                                                     «Օրգանական Հայաստան» թիմը բաղկացած կլինի 6 ցուցադրողներից և 8 այցելու կազմակերպություններից։                                                                                                           Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում կազմակերպում է գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ՝ NOPE 2018-ի շրջանակներում։  Միջոցառման տեղեկատվական աջակցությունը տրամադրվում է նաև Հայ-բրիտանական բիզնես պալատի կողմից։