b2fair @ ICT Spring
 Միջազգային “b2fair @ ICT Spring Europe” միջոցառումը  կկայանա 2018թ․-ի մայիսի 15-16-ին Լյուքսեմբուրգում։                                    ...
b2fair @ ICT Spring

 Միջազգային “b2fair @ ICT Spring Europe” միջոցառումը  կկայանա 2018թ․-ի մայիսի 15-16-ին Լյուքսեմբուրգում։                                                                                                                                    Համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում կարևոր տեղ զբաղեցնող այս միջոցառման նպատակն է խրախուսել բիզնես որոշումներ կայացնողների, նորարարություններ կառավարողների, սկսնակների, հետազոտողների և վենչուրային կապիտալների միջև ցանցային համագործակցությունը և ներգրավվածությունը եվրոպական մակարդակով։

ICT Spring Europe միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը․http://www.ictspring.com/։

2018 թվականի միջոցառման 3 հիմնական թեմաներն են՝

  • Ֆինանսական տեխնոլոգիաներ
  • Թվային տեխնոլոգիաներ
  • Տիեզերք․Տիեզերական ծրագրեր․տեխնոլոգիա, ֆինանսավորում, մրցունակություն, գործարարություն/տիեզերքի ուսումնասիրություն, տիեզերական հանքարդյունաբերություն, երկրի հետազոտություն, տիեզերական ռեսուրսեր։

b2fair @ ICT Spring Ձեր ընկերություններին կառաջարկի

  • Երկօրյա ինտենսիվ գործարար հանդիպումներ
  • ՏՀՏ ոլորտում սերտ հարաբերություններ և համագործակցություն ստեղծելու հնարավորություն
  • թվային առաջնորդների, նորարարությունների ղեկավարների, հետազոտողների, սկսնակների և այլոց հետ գերազանց ցանցային կապեր ստեղծելու հնարավորություն
  • հնարավորություն գտնելու ճիշտ բիզնես գործընկերոջը մեկ հանդիպման վայրում։

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝  http://www.b2fair.com/Registration/ictspring2018/regSelectPartner։  

Մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնին: Հեռ․`+374 12 541648