Ալպակա Մոդա 2018 (Արեկիպա, Պերու)
Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ Պրոմպերուն (Պերուի արտահանման խթանման հանձնաժողով) ս․թ․հոկտեմբերի 22-27-ը կազմակերպում է Ալպակա Մոդա 2018 միջոցառումը պերուական ընկերությունների արտահանման առաջարկները միջազգային գնորդներին ներկայացնելու նպատակով։   Ալպակա Մոդան աշխարհում միջազգային ...
Ալպակա Մոդա 2018 (Արեկիպա, Պերու)

Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ Պրոմպերուն (Պերուի արտահանման խթանման հանձնաժողով) ս․թ․հոկտեմբերի 22-27-ը կազմակերպում է Ալպակա Մոդա 2018 միջոցառումը պերուական ընկերությունների արտահանման առաջարկները միջազգային գնորդներին ներկայացնելու նպատակով։  

Ալպակա Մոդան աշխարհում միջազգային նորաձևության կարևորագույն միջոցառումներից է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, և որի նպատակն է խթանել առևտրային փոխհարաբերությունները միջազգային և տեղական ընկերությունների միջև և ներկայացնել նոր ոճերն ու թրենդները պոդիումում։

Ալպակայի հիմնական արտադրատեսակներն են․

  • Վերարկուներ, կարդիգաններ, վերմակներ, սվիտերներ, շալեր և այլն:

Նախապես գնահատված միջազգային գնորդներին պերուական կազմակերպությունը կտրամադրի միջազգային թռիչքի, տեղական տեղափոխման և կացության  ծախսերը։

Գրանցման և առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք․ http://alpacafiestaperu.com/en/alpacamoda-en/ ։

Մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնին, հեռ․`+374 98 255 018: