Համագործակցության հաստատման միջոցառումներ ICT...
Հարգելի գործարարներ,   Սիրով տեղեկացնում ենք, որ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի շրջանակներում այս տարի ևս Լյուքսեմբուրգում մայիսի 21-22ին տեղի կունենան գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ՝ ICT Spring Europe-ի շրջանակներում: ICT Spring Europe-ը Եվրոպայի ամենամեծ ...
Համագործակցության հաստատման միջոցառումներ ICT Spring Europe-ի շրջանակներում
Հարգելի գործարարներ,
 
Սիրով տեղեկացնում ենք, որ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի շրջանակներում այս տարի ևս Լյուքսեմբուրգում մայիսի 21-22ին տեղի կունենան գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ՝ ICT Spring Europe-ի շրջանակներում:
ICT Spring Europe-ը Եվրոպայի ամենամեծ և միջազգային տեղեկատվական-հաղորդակցային-տեխնոլոգիական համաժողովն է, որը հյուրընկալում է մեծաքանակ միջագային մասնակիցներ: Միջոցառումն ուղղված է ցուցադրելու և ներկայացնելու վերջին համապատասխան զարգացումներն ու նորարարությունները, ինչպես նաև քննարկել դրանց ազդեցությունը հասարակության և աշխարհի վրա: ICT Spring Europe-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http:// www.ictspring.com
 
Գործարար համագործակցության հաստատման միջոցառումն առաջարկում է.
2-օրյա գործարար հանդիպումներ,
ՏՀՏ ոլորտում սերտ կապերի ու համագործակցության կառուցման հնարավորություն,
Հաղորդակցվելու գերազանց հնարավորություն թվային առաջնորդների, նորարարության կառավարիչների, գիտնականների, սկսնակների և այլոց համար,
Մեկ հանդիպման վայրում ճիշտ գործընկեր գտնելու հնարավորություն:
  
Մասնակցության պայմանները. Ընկերության մեկ ներկայացուցիչը՝ 100 €, լրացուցիչ մասնակից(ներ) – 75 € մեկ անձի համար:
 
Միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել՝ այցելելով. 
http://www.een-events.com/ictspring2019: