IFA MEET&MATCH
IFA- ն սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի առաջատար առևտրային ցուցահանդեսներից է, որը տեղի կունենա ս․թ․սեպտեմբերի 6-11-ը՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Միջոցառման հիմնական ուղղություններն են՝ 5G 8K Աուդիո / ակուստիկա Բլոկչեյն/Կրիպտոարժույթ Թվային առողջապահություն Ապագա շարժունակություն Բանացանց Ռոբոտաշինություն Խելացի քաղաք Խելացի ապրելակերպ Տեխնիկա ապրանքների ...
IFA MEET&MATCH

IFA- ն սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի առաջատար առևտրային ցուցահանդեսներից է, որը տեղի կունենա ս․թ․սեպտեմբերի 6-11-ը՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։

Միջոցառման հիմնական ուղղություններն են՝

  • 5G
  • 8K
  • Աուդիո / ակուստիկա
  • Բլոկչեյն/Կրիպտոարժույթ
  • Թվային առողջապահություն
  • Ապագա շարժունակություն
  • Բանացանց
  • Ռոբոտաշինություն
  • Խելացի քաղաք
  • Խելացի ապրելակերպ
  • Տեխնիկա ապրանքների համար(սոցիալական ձեռնարկատիրություն)
  • ՏՏ ծրագրեր/ Վիրտուալ իրականություն/ Ընդլայնված իրականություն/Խառը իրականություն
  • Արհեստական ինտելեկտ
  • Հագուստ։

 

Բացի գործնական հանդիպումներից, պլանավորվում է առաջարկել «Տաղանդների  հանդիպում», գործնական հանդիպումներ տարբեր թեմաների շուրջ և ուղեկցվող տուր՝ ընտրված ցուցահանդես այցելելու համար։ Համագործակցության հաստատման միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը  https://ifa2019.b2match.io/։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ համագործակցության հաստատման միջոցառումը տեղի է ունենալու 2 տարբեր վայրերում․

 

  • IFA Next, որը գլոբալ նորարարական հանգույց է   համաժողովներով, շնորհանդեսներով, հիմնական զեկույցներով, քննարկման ֆորումներով։

 

  • IFA Global Markets , որը միջոցառման առևտրային հարթակ է արտադրողների, ներմուծողների, դիստրիբյուտորների, մանրածախ վաճառողների  համար, որոնք ներկայացնում են  սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային  էլեկտրոնիկայի ոլորտը՝ ընդգրկելով ամբողջական մատակարարման շղթան։

 

 

Մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնին, հեռ․ +374 98255018: