Չարենցավանում ներկայացվեցին ԵՄ երկրներ արտահանման գործիքները
Մայիսի 20-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները:  Միջոցառմանը ասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի ...
Չարենցավանում ներկայացվեցին ԵՄ երկրներ արտահանման գործիքները
Մայիսի 20-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները:  Միջոցառմանը ասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի աշխատակիցները և այլ կառռւյցների ներկայացուցիչները: 

 
Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը: Կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵԶ) հնարավորությունները և Հորիզոն 2020 ծրագրի մանրամասները: Նա գործարարներին, ինչպես նաև աջակցող կազմակերպություններին ներկայացրեց միջազգային համագործակցության օրինակներ և տեղեկացրեց ՁԵՑ գործիքներից օգտվելու քայլերի մասին: 
 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց ԵՄ արտահանման աջակցության կենտրոնի (Export Hel Desk) գործունեությունը և դեպի ԵՄ երկրներ արտահանման փուլերը: Գերմանական տնտեսական միավորման ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը խոսեց  դեպի Գերմանիա արտահանման, այդ գործընթացի պրակտիկ գործիքների, Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառներին մասնակցության, Գերմանիայի ավագ փորձագետների ծառայությունների մանրամասները, գործունեության ոլորտները: Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները: Մասնակից ձեռնարկատերերի և մասնագետների միջև ծավալվեց բուռն քննարկում: