Արտաշատում ներկայացվեցին ԵՄ արտահանման գործիքները
Հուլիսի 15-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները: Միջոցառմանը մասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ների, մարզային ՀԿ-ների, ասոցիացիաների, առևտրաարդյունաբերական պալատների, մարզպետարանի ...
Արտաշատում ներկայացվեցին ԵՄ արտահանման գործիքները

Հուլիսի 15-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները: Միջոցառմանը մասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ների, մարզային ՀԿ-ների, ասոցիացիաների, առևտրաարդյունաբերական պալատների, մարզպետարանի աշխատակիցները և այլ կառռւյցների ներկայացուցիչները:

Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ՝ Կարեն Գևորգյանը: Կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործիքները: Նա գործարարներին, ինչպես նաև աջակցող կազմակերպություններին ներկայացրեց ՁԵՑ կողմից տրամադրվող ծառայությունները, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ՁԵՑ գործիքների միջոցով կնքված միջազգային համագործակցության օրինակներ, ինչպես նաև տեղեկացրեց ՁԵՑ գործիքներից օգտվելու օգուտների մասին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Եվրամիության երկրներ արտահանման /Export Help Desk/ գործիքը: Գերմանական տնտեսական միավորման ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը խոսեց դեպի Գերմանիա արտահանման, այդ գործընթացի պրակտիկ գործիքների, Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառներին մասնակցության, Գերմանիայի ավագ փորձագետների ծառայությունների մանրամասները, գործունեության ոլորտները:

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյանը ներկայացրեց ՎԶԵԲ կողմից համաֆինանսավորման սկզբունքով տարատեսակ ոլորտներում գործարար խորհրդատվության տրամադրման մեխանիզմները: Հանդիպման մասնակիցները ունեցան նաև հարց ու պատասխանի հնարավորություն: Հանդիպման ավարտից հետո մասնակիցները այցելեցին ՛՛Վեդի պլաստ՛՛ ընկերություն, շրջեցին ընկերության արտադրամասերով: Ընկերության տնօրեն պրն. Պողոսյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը և հետագա տեսլականը: