Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Պատրաստված...
Սեպտեմբերի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Մերիդիան կենտրոնում մեկնարկեց  «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսը: Մասնակցող ավելի քան 300 ընկերություններից մոտ 20-ը Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոնի շահառու ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Պատրաստված է Հայաստանում 2016թ ցուցահանդեսին ներկայացավ մոտ 20 շահառուով
Սեպտեմբերի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Մերիդիան կենտրոնում մեկնարկեց  «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսը: Մասնակցող ավելի քան 300 ընկերություններից մոտ 20-ը Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոնի շահառու ՓՄՁ-ներն են: ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ներկայացված են ձեռնարկություններ պանրի, չրերի, գաթայի, թեյերի, կահույքի, ներկերի, կենցաղային քիմիայի, կոշիկների, հագուստի, բնական օճառների, բարձր ճնշման խողովակների և դրանց մասերի, բժշկական ժապավենների արտադրության ոլորտներից: 
 
Ցուցահանդես այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա զրուցեց մեր շահառուներից` կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող MAXI ընկերության ներկայացուցիչների հետ, տեղեկացավ նրանց արտադրական և արտահանման ներուժի մասին: 
 
ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ներկայացված էին կահույքի արտադրությամբ զբաղվող «Գաուդի» ընկերությունը, ներկեր արտադրող «Միկարտ» ընկերությունը, կենցաղային մաքրող միջոցներ արտադրող «Մաքսի» ընկերությունը, մանրաթելային կտորից մաքրող միջոցներ արտադրող «Ստեֆանի-Վան» ընկերությունը, սիրիահայ գործարար Շանթ Խայալյան` «Բյութի պրոդակտս» ընկերության բնական օճառների, շամպունների և յուղերի տեսականիով, սիրիահայ Կարապետ Ջոգարյանը` բարձր ճնշման խողովակների և դրանց մասերի արտադրությամբ, սիրիահայ գործարարների հիմնած, բժշկական ժապավեններ արտադրող  i-Plast ընկերությունը, Ավա կոշիկների բրենդը, որը նույնպես հիմնադրել են սիրիահայ գործարարները, «Մարգոնի» հագուստի մոդելավորման կենտրոնը: 
 
Առանձին տաղավարներով ցուցահանդեսին մասնակցում էին ՓՄՁ ԶԱԿ-ի ևս մի քանի շահառուներ` Loom ընկերությունը` հագուստի հատուկ շարքով, «Էկո կաթ» ընկերությունը, «Վայք գրուպը» ` գինիների արտադրությամբ, «Էկավեկ» և «Էդվագ գրուպ» ընկերությունները` կոների մուրաբայով և տարբեր մրգերից պատրաստված օղիներով, «Բնատուր» բնական կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը: 
 
Ցուցահանդես էր այցելել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Դեբորա Գրիզերը: Նա անհատապես մոտեցավ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող "Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բար

գ
ավաճման" (USAID/PRP) ծրագրի շահառուներին: Նրանք ներկայացված էին «3 սերունդ» նոր նախաձեռնության շրջանակում: '3 սերունդը" ընդհանուր բրենդ է ներգրավված արտադրողների համար: Դեբորա Գրիզերն անձամբ փորձելուց հետո հիացմունք արտահայտեց ներկայացված ապրանքատեսականու վերաբերյալ: 
 
ՓՄՁ ԶԱԿ-ի ընդհանուր տաղավարում ներկայացված էին «3 սերունդ» նախաձեռնությանը մասնակցող չրերի արտադրությամբ զբաղվող «Նայիրյան չրեր» ընկերությունը, թեյերի արտադրությամբ զբաղվող «Դարման ընկերությունը», խմորեղենի արտադրությամբ զբաղվող «Գավառի գաթա» ընկերությունը, Արմեն Պապյանի «Սարերի հովիվ» ընկերությունը, որը զբաղվում է պանրի արտադրությամբ, «Սելիմ» ընկերությունը` այծի պանրով, «Կոթի պրոդուկտ» ընկերությունը` պանրի տեսականիով: 
Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը: