Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Բրատիսավայում...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և փոխտնօրեն Կարեն Գևորգյանը  Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցել են Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) 2016թ. տարեկան համաժողովին՝ որպես ՁԵԶ հայաստանյան հյուրընկալող կազմակերպություն: Միջոցառմանն ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Բրատիսավայում մասնակցեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի համաժողովին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և փոխտնօրեն Կարեն Գևորգյանը  Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցել են Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) 2016թ. տարեկան համաժողովին՝ որպես ՁԵԶ հայաստանյան հյուրընկալող կազմակերպություն: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 800 պատվիրակ: 
 
Կարեն Գևորգյանը, ով նաև ՁԵՑ հայաստանյան կոնսորցիումի համակարգողն է,  ներկայացրել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, ՁԵՑ աշխատանքը Հայաստանում, ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցությունը և մեխանիզմները:
 
ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը և փոխտնօրենը մասնակցել են նաև ավելի քան 60 երկրներից ժամանած բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների միջև հանդիպումներին, քննարկել բիզնեսի միջազգայնացման խնդիրները: