ԵՄ արտահանման թեմայով վերապատրաստում դասընթացավարների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Բիզնեսի աջակցության ցանցը ՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) նախաձեռնությամբ անցկացրեցին «ԵՄ արտահանման ընթացակարգեր» թեմայով դասընթացավարների վերապատրաստման դասընթաց:    Դասընթացի նպատակն էր ընդլայնել բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների գիտելիքները ...
ԵՄ արտահանման թեմայով վերապատրաստում դասընթացավարների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Բիզնեսի աջակցության ցանցը ՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) նախաձեռնությամբ անցկացրեցին «ԵՄ արտահանման ընթացակարգեր» թեմայով դասընթացավարների վերապատրաստման դասընթաց: 
 
Դասընթացի նպատակն էր ընդլայնել բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների գիտելիքները տեղական ապրանքները ԵՄ երկրներ արտահանման ընթացակարգերի և պահանջների վերաբերյալ: Հետագայում դասընթացավարները կօգտագործեն ձեռք բերված գիտելիքը` գործարար համայնքին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և վերջինների արտահանման հմտություններն ու կարողություններն ընդլայնելու նպատակով:
 
Դասընթացի մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը: Բացումից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի` միջազգայնացման գործիքները, ՁԵՑ-ի գործունեությունը Հայաստանում: 

 
Դասընթացը վարեցին պրոֆեսիոնալ դասընթացավարներ Ռուբեն Սարուխանյանը և Դավիթ Հարությունյանը, ովքեր ունեն փորձառություն ինչպես դասընթացների վարման, այնպես էլ արտահանման կազմակերպման խորհրդատվության վերաբերյալ: 
 
Հայաստանում ՁԵՑ-ի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը: