«Ծրագրի մշակում, իրականացում և ֆինանսավորում» թեմայով ֆորում
 2017-ի փետրվարի 20-ին Երևանի «Կոնգրես»հյուրանոցում  կայացավ «Ծրագրի մշակում, իրականացում և ֆինանսավորում» թեմայով ֆորումը։ Ֆորումը կազմակերպված էր East Invest 2 և EU4Business ծրագրերի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 ...
«Ծրագրի մշակում, իրականացում և ֆինանսավորում» թեմայով ֆորում
 2017-ի փետրվարի 20-ին Երևանի «Կոնգրես»հյուրանոցում  կայացավ «Ծրագրի մշակում, իրականացում և ֆինանսավորում» թեմայով ֆորումը։ Ֆորումը կազմակերպված էր East Invest 2 և EU4Business ծրագրերի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 գործարարներ և գործարար աջակցություն տրամադրող կառույցների ներկայացուցիչներ։
 Միջոցառումը հնարավորություն ընձեռեց փոքր և միջին ձեռնարկատերերին, ինչպես նաև ձեռնարկատիրությանն աջակցություն տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկանալ ֆինանսավորման և միջազգայնացման հնարավորություններին։ 
Միջոցառման ընթացքում մի շարք գործարար աջակցություն տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին բիզնեսի աջակցությանն ուղղված իրենց կողմից կիրառվող գործիքները։
 
Ի թիվս ներկայացված մի շարք ծրագրերի, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աշխատակից Անի Խանդամիրյանի կողմից ներկայացվեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցը Հայաստանում։ Միաժամանակ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտատեխնիկական ծրագրերի վարչության աշխատակից Անահիտ Խաչիկյանը ներկայացրեց Horizon 2020 ծրագիրը, ինչպես նաև ՓՄՁ գործիք և Մարի Կյուրի ծրագրերը։