Գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ
 Ս․թ․ հոկտեմբերի 19-ին և 20-ին Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում կայացավ  իսպանական 4 ընկերությունների գործարար այցելություն Հայաստան։ Միջոցառման կազմակերպիչ էր հանդիսանում Իսպանիայի Տեռռասսայի առևտրա-արդյունաբերական պալատը։ Այցելության շրջանակներում կայացան գործարար ...
Գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ
 Ս․թ․ հոկտեմբերի 19-ին և 20-ին Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում կայացավ  իսպանական 4 ընկերությունների գործարար այցելություն Հայաստան։
Միջոցառման կազմակերպիչ էր հանդիսանում Իսպանիայի Տեռռասսայի առևտրա-արդյունաբերական պալատը։ Այցելության շրջանակներում կայացան գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ հայկական 16 և իսպանական 4 ընկերությունների միջև։ Իսպանական ընկերությունները ներկայացնում էին հետևյալ ոլորտները՝ ալկոհոլի, կոսմետիկայի, հյուրանոցային աքսեսուարների արտադրություն, ինչպես նաև դեղորայքի, մասնավորապես՝ սննդային հավելումների արտադրություն։