Իրազեկման միջոցառումներ ՀՀ...
   2017 թ․-ի հոկտեմբերի 30-ին  և 31-ին  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի և Սիսիան քաղաքներում կայացան իրազեկման միջոցառումներ՝ Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև օժանդակող ծրագրերի և գործիքների մասին:   Մասնակիցներին ...
Իրազեկման միջոցառումներ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի և Սիսիան քաղաքներում
   2017 թ․-ի հոկտեմբերի 30-ին  և 31-ին  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի և Սիսիան քաղաքներում կայացան իրազեկման միջոցառումներ՝ Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև օժանդակող ծրագրերի և գործիքների մասին:
  Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը։ 
  Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը  ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցը (ՁԵՑ): Նա գործարարներին, ինչպես նաև ՓՄՁ աջակցող կառույցներին ներկայացրեց ՁԵՑ կողմից  տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև տեղեկացրեց ՁԵՑ  գործիքների հնարավորությունների մասին:         Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում Եվրամիության երկրներ/ Առևտրային տեղեկատու գործիքը, ինչպես նաև գործող ԵՄ արտոնությունների միասնական համակարգը (GSP+) ։                                                                                   Միջոցառման ընթացքում Միգրացիայի և սահմանների կառավարման աջակցության թիմի ղեկավար Քարել Հոֆսթրան խոսեց Մեղրու հատվող սահմանների բարելավման և հայկական ու իրանական սահմանային գործակալությունների միջև համագործակցության ընդլայնման մասին։ 
 Մասնակիցները հարցուպատասխանի միջոցով  ստացան վերը նշված ծրագրերին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները։