Կայացան գործարար հանդիպումներ՝ լատվիական...
  Ս․թ․ ապրիլի 16-17-ը կայացավ լատվիական ընկերությունների գործարար այցելություն Հայաստան։ Այցելության հիմնական նպատակը Հայաստանում գործընկերներ գտնելն էր՝ հնարավոր համագործակցություն հաստատելու  նպատակով։   Լատվիական պատվիրակության հետ հանդիպում ունեցավ Հայաստանի ՓՄՁ զագացման ...
Կայացան գործարար հանդիպումներ՝ լատվիական և հայկական ըկերությունների միջև
  Ս․թ․ ապրիլի 16-17-ը կայացավ լատվիական ընկերությունների գործարար այցելություն Հայաստան։ Այցելության հիմնական նպատակը Հայաստանում գործընկերներ գտնելն էր՝ հնարավոր համագործակցություն հաստատելու  նպատակով։
  Լատվիական պատվիրակության հետ հանդիպում ունեցավ Հայաստանի ՓՄՁ զագացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ՝ պրն. Կարեն Գևորգյանը: Վերջինս այցելուներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը, ինչպես նաև հարկային և մաքսային դաշտը:
  Լատվիական ընկերությունները գործարար հանդիպումներ ունեցան տեղական ընկերությունների հետ: Գործարար հանդիպումները կազմակերպվել էին «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի և Ցանցի գործընկեր՝ Լատվիական տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում հայկական ու լատվիական ընկերությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին  հետագա համագործակցության մասին։