Օրգանական Հայաստանը «Բնական...
   Բնական/օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում ներգրավված 6 հայկական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը  ապրիլի 22-23-ը Լոնդոնում տեղի ունեցած «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսի  ընթացքում։  Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանի ...
Օրգանական Հայաստանը «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում 2018» ցուցահանդեսում
   Բնական/օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում ներգրավված 6 հայկական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը  ապրիլի 22-23-ը Լոնդոնում տեղի ունեցած «Բնական և օրգանական արտադրանքը Եվրոպայում (NOPE) 2018» ցուցահանդեսի  ընթացքում։
 Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանի և Լոնդոնյան գործընկեր՝ Newable կազմակերպության աջակցությամբ ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեցին գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ։  
   Օրգանական Հայաստան պատվիրակության մասնակցությունը  այս միջոցառմանը հնարավոր դարձավ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) շնորհիվ: Եռամյա ծրագիրը  գործում է 2015 թ․-ի սեպտեմբերից և ուղղված  է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։ ՕԳԱՆ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։    Միջոցառման ընթացքում հայկական ընկերություններն արդեն անցկացրել են բազմաթիվ հանդիպումներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջոցառմանը մասնակցած հայկական ընկերություններին հետագայում շարունակելու է աջակցել` գործարար կապերի հաստատման հարցում: