Իրազեկման միջոցառում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում
 2018թ. հունիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ իրազեկման միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների վերաբերյալ։ Մասնակիցներին հյուրընկալել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մասնակիցներին ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում
 2018թ. հունիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ իրազեկման միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների վերաբերյալ։ Մասնակիցներին հյուրընկալել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:
Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, որպես տարածաշրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցման հանգույց, գործունեությունը ներկայացրեց կենտրոնի տնօրեն՝ Պատվական Հախինյանը։
  Գերմանիայի տնտեսական միավորումից Մարիամ Մաժինյանը մասնակիցներին հանգամանալից տեղեկացրեց Գերմանիա արտահանման, այնտեղից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառների մասնակցությանն ուղղված գործիքակազմը, ինչպես նաև ավագ փորձագետների ծառայությունները։
Հայաստանի  ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տեղեկատվական և խորհրդատվական աջակցության բաժնի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց ծրագիրը։
 Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունը Հայաստանում ներկայացվեց ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության բաժնի ավագ փորձագետ Անի Խանդամիրյանի կողմից։
Տեղեկատվական սեմինարի ընթացքում ՁԵՑ Հայաստան ծրագրի գործընկեր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնող Տիգրան Արզումանյանի և Անահիտ Խաչիկյանի կողմից ներկաները տեղեկացվեցին Հորիզոն 2020 ծրագրի և ՓՄՁ գործիքի վերաբերյալ։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում Եվրամիության երկրներ/Առևտրի տեղեկատու գործիքը, ինչպես նաև գործող արտոնությունը (GSP+):
 ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղի տնօրեն Սևակ Ափուջանյանը խոսեց ՛՛Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը՛՛ ծրագրի մասին, որն այժմ իրականացվում է ՀՀ 3 մարզերում, այդ թվում՝  Լոռու մարզում։
Արտահանման ապահովագրության գործիքները ներկայացրեց Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության աշխատակից Գրիգոր Գասպարյանը։
Միջոցառման ավարտին հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները։