Ավարտվեց «Նորարարության կառավարում» թեմայով...
Ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի «Ձեռնարկություն-ների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարության կառավարում» թեմայով մենթորական ծրագրի առաջին փուլը։  Ծրագրի առաջին փուլի ընթացքում դասընթացավար Գևորգ Պողոսյանի կողմից ներկայացվեցին նորարարական ընկերու-թյունների ...
Ավարտվեց «Նորարարության կառավարում» թեմայով մենթորական ծրագրի առաջին փուլը
Ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի «Ձեռնարկություն-ների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարության կառավարում» թեմայով մենթորական ծրագրի առաջին փուլը։ 
Ծրագրի առաջին փուլի ընթացքում դասընթացավար Գևորգ Պողոսյանի կողմից ներկայացվեցին նորարարական ընկերու-թյունների առաջընթացի գրավական գործոնները: Բացի այդ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի ավագ փորձագետ Անի Խանդամիրյանը մասնակիցներին ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանից կողմից տրամադրվող ծառայությունները և միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունները, ինչպես նաև Հորիզոն 2020 ծրագրի ներքո գործող ՓՄՁ գործիք ծրագիրը:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնող ՁԵՑ  համակարգող Տիգրան Արզումանյանն էլ  խոսեց  ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր Հորիզոն 2020-ի մասին։               
Մասնակից 10 ընկերությունները ստացան սերտիֆիկատներ, իսկ նրանցից 5-ը ծրագրի հաջորդ փուլերի ընթացքում կապահովվեն նաև անհատական ուղեկցմամբ նորարարության կոմերցիալիզացիայի ուղղությամբ, նրանց համար կմշակվի անհատական ճանապարհային քարտեզ՝ իրենց կազմա-կերպությունում նորարարությունը կառավարելու համար: