Ավարտվեց դասընթացավարների համար կազմակերպված դասընթացը
 Ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում  կազմակերպված՝ գործարար ծառայություն մատուցող և գործարարությանն աջակցող կառույցների մասնագետների համար նախատեսված դասընթացը։ 4-օրյա դասընթացի ընթացքում թվով 15 ...
Ավարտվեց դասընթացավարների համար կազմակերպված դասընթացը
 Ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում  կազմակերպված՝ գործարար ծառայություն մատուցող և գործարարությանն աջակցող կառույցների մասնագետների համար նախատեսված դասընթացը։
4-օրյա դասընթացի ընթացքում թվով 15 մասնակիցներ ծանոթացան ԵՄ շուկա արտահանման նախապատրաստմանը, ռազմավարության մշակմանը, միջազգային ստանդարտների համաձայն արտադրության կազմակերպման պահանջներին, վերամշակված ոչ կենդանական սննդամթերքի արտահանման առանձնահատկություններին, ինչպես նաև արտադրանքի և արտադրության նկատմամբ վերահսկողության սահմանման պահանջներին: 
Դասընթացի ավարտին մասնակիցները նշել են, որ ստացած գիտելիքները կօգնեն իրենց աշխատանքն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու գործում: