Խորհրդաժողով ՀԱԳՄ-ում REX և GSP+ համակարգերի վերաբերյալ
  Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շահառու երկիր՝ 2018 թվականի հունվարի 1-ից հնարավորություն է ստացել Եվրոպական միություն արտահանումներն իրականացնել «Գրանցված արտահանողների համակարգի» (Registered EXporter System, REX) միջոցով։ Համակարգից օգտվելու համար Հայաստանին տրվել է անցումային ժամանակաշրջան մինչև ...
Խորհրդաժողով ՀԱԳՄ-ում REX և GSP+ համակարգերի վերաբերյալ

  Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շահառու երկիր՝ 2018 թվականի հունվարի 1-ից հնարավորություն է ստացել Եվրոպական միություն արտահանումներն իրականացնել «Գրանցված արտահանողների համակարգի» (Registered EXporter SystemREXմիջոցով։ Համակարգից օգտվելու համար Հայաստանին տրվել է անցումային ժամանակաշրջան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը։ Այսինքն, 2019 թվականի հուլիսի 1-ից ԵՄ, Շվեյցարիա և Նորվեգիա արտահանող կազմակերպությունները կարող են օգտվել   GSP+ համակարգից միայն REX համակարգում գրանցված լինելու դեպքում։                                                                                                                                                                                                    Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝  Միությունը Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնի հետ համատեղ կազմակերպում են REX և GSP+  համակարգերի վերաբերյալ աշխատաժողով՝ ս.թ. հունվարի 24-ին, ժամը 15:00-ին  ՀԱԳՄ  (Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միություն) գրասենյակի կոնֆերանսների դահլիճում (Տիգրան Մեծ պող. 20/2): Աշխատաժողովի նպատակն է մեկ անգամ ևս մանրամասն ներկայացնել ԵՄ արտահանման ընթացակարգերը, տրամադրված արտոնությունները, ինչպես նաև REX համակարգում գրանցման ընթացակարգը:  Օրակարգը կցված է:                                                        Աշխատաժողովի խորագիրն է՝ «Ինչպես արտահանել Եվրոպական միություն (ընթացակարգեր, պահանջներ, արտոնություններ)»: Աշխատաժողովի նպատակն է մեկ անգամ ևս մանրամասն ներկայացնել ԵՄ արտահանման ընթացակարգերը, տրամադրված արտոնությունները, ինչպես նաև REX համակարգում գրանցման ընթացակարգը:                                                                                                                                                                                                                 Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև հունվարի 21-ը գրանցվել  հետադարձ նամակով`  info@umba.am կամ զանգահարելով ՀԱԳՄ գրասենյակ 010 540 716 (715):