Կայացան B2B հանդիպումներ՝ Հայ-հունական...
Հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում Հունաստանից Հայաստան են ժամանել 9 գործարարներ, որոնք ներկայացնում են օրգանական ձիթայուղի արտադրություն, դեղորայք և սննդային հավելումներ, կոսմետիկա, շինանյութեր, արտադրական հավելումներ և այլն:  Համաժողովը կազմակերպել էին Հայաստանի ...
Կայացան B2B հանդիպումներ՝ Հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում
Հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում Հունաստանից Հայաստան են ժամանել 9 գործարարներ, որոնք ներկայացնում են օրգանական ձիթայուղի արտադրություն, դեղորայք և սննդային հավելումներ, կոսմետիկա, շինանյութեր, արտադրական հավելումներ և այլն: 
Համաժողովը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատը և Աթենքի Առևտրաարդյունաբերական պալատը: Համաժողովի շրջանակներում, Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագրի և Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով կազմակերպվել էին գործարար համագործակցության հաստատման (B2B) միջոցառումներ:
Հայ գործարարները հնարավորություն ունեցան հանդիպել հույն գործարարների հետ և քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները: