Հարցում թվային տնտեսության ոլորտում
Հարգելի գործընկերներ, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Համաշխարհային Բանկի հետ համագործակցությամբ, մեկնարկել է «Թվային Տնտեսության Ռազմավարական Վերլուծություններ» (ԹՏՌՎ) հետազոտությունը Հայաստանում:Խիստ կարևորելով ձեր կազմակերպության դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում, մենք հրավիրում ...
Հարցում թվային տնտեսության ոլորտում

Հարգելի գործընկերներ,

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Համաշխարհային Բանկի հետ համագործակցությամբ, մեկնարկել է «Թվային Տնտեսության Ռազմավարական Վերլուծություններ» (ԹՏՌՎ) հետազոտությունը Հայաստանում:Խիստ կարևորելով ձեր կազմակերպության դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում, մենք հրավիրում ենք ձեզ մասնակցել ԹՏՌՎ հարցմանը, կիսել ձեր արժեքավոր կարծիքը՝ Հայաստանում թվայնացման հիմնական խնդիրների վերաբերյալ և ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործընթացում:Հարցմանը մասնակցելու համար խնդրում ենք այցելել․ https://www.surveymonkey.com/r/DY2996N և լրացնել հարցաշարը։ Հարցերին պատասխանելիս ցանկացած պահին կարող եք դադար տալ և ավելի ուշ վերադառնալ հարցաշարին․համակարգը կպահպանի Ձեր նախորդ պատասխանները։

Հարցաթերթի լրացման վերջնաժամկետն է հուլիսի 12-ը, սակայն մեծապես շնորհակալ կլինենք ավելի վաղ պատասխանների համար։

Հարցման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 255 018 հեռախոսահամարով կամ գրել հաղորդագրություն՝ akhandamiryan@smednc.am էլ․հասցեին։