Տեղեկատվական միջոցառում Հայկական բարեգործական...
  2019թ․-ի հուլիսի 24-ին, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միութան (ՀԲԸՄ) հետ համատեղ կազմակերպել էր իրազեկման միջոցառում: Միջոցառման նպատակն էր՝ ՀԲԸՄ շահառուներին (սկսնակ ձեռնարկատերերին) ներկայացնել բիզնեսի ...
Տեղեկատվական միջոցառում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) շահառուների համար
  2019թ․-ի հուլիսի 24-ին, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միութան (ՀԲԸՄ) հետ համատեղ կազմակերպել էր իրազեկման միջոցառում: Միջոցառման նպատակն էր՝ ՀԲԸՄ շահառուներին (սկսնակ ձեռնարկատերերին) ներկայացնել բիզնեսի միջազգայնացմանն ու արտահանմանը խթանող առկա ծրագրերն ու գործիքները։
Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի միջազգայնացման ծրագրերի փորձագետ, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը, ով ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց Հայաստան ծրագիրը:                                                                                         Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում  Եվրամիության երկրներ/Առևտրի տեղեկատու գործիքը, ինչպես նաև գործող արտոնությունը (GSP+):
  ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի խորհրդատվական աջակցության ծրագրերի համակարգող Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով նաև «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար», ինչպես նաև սկսնակ գործարարների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրերը։ Նա խոսեց ծրագրերի առավելությունների, թիրախ հանդիսացող ՓՄՁ-ների և մասնակցության ընթացակարգերի վերաբերյալ։
Միջոցառման ավարտին հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները: