Կայացավ հերթական տեղեկատվական միջոցառումը
Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացան  ԵՄ արտահանման գործիքների, ինչպես նաև այլ օժանդակող ծրագրերի և գործիքների մասին։  Ավագ փորձագետների ծառայության ծրագրի տարաշաշրջանային ղեկավար Յուլիա Շուլլերը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ավագ փորձագետների ծառայությունը։   Հայաստանում Եվրամիության ...
Կայացավ հերթական տեղեկատվական միջոցառումը
Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացան  ԵՄ արտահանման գործիքների, ինչպես նաև այլ օժանդակող ծրագրերի և գործիքների մասին։ 
Ավագ փորձագետների ծառայության ծրագրի տարաշաշրջանային ղեկավար Յուլիա Շուլլերը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ավագ փորձագետների ծառայությունը։  
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում Եվրամիության երկրներ/Առևտրի տեղեկատու գործիքը, ինչպես նաև գործող արտոնությունը (GSP+):
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգայնացման ծրագրերի փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի կողմից  տրամադրվող ծառայությունները, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ՁԵՑ գործիքների միջոցով կնքված միջազգային համագործակցության օրինակներ, ինչպես նաև տեղեկացրեց ՁԵՑ  գործիքների հնարավորությունների մասին:
Միջոցառման ավարտին հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին/գործիքներին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները։