Իրազեկման միջոցառում Մանթաշով գործարար...
  Ս․թ հոկտեմբերի 4-ին Հայստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կայացավ տեղեկատվական միջոցառում Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև այլ օժանդակող ծրագրերի և գործիքների վերաբերյալ Մանթաշով գործարար միության անդամների համար։  ...
Իրազեկման միջոցառում Մանթաշով գործարար միության անդամների համար

  Ս․թ հոկտեմբերի 4-ին Հայստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կայացավ տեղեկատվական միջոցառում Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև այլ օժանդակող ծրագրերի և գործիքների վերաբերյալ Մանթաշով գործարար միության անդամների համար։                         Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգայնացման ծրագրերի փորձագետ Անի Խանդամիրյանը, ով ներկայացրեց Ձեռանրկությունների եվրոպական ցանցի  (ՁԵՑ) կողմից տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև տեղեկացրեց ՁԵՑ  գործիքների այլ հնարավորությունների մասին:     ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգայնացման ծրագրերի համագարկող Լիլիթ Ափուջանյանը խոսեց ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի, «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագիրի առավելությունների և ընթացակարգի մասին,  ինչպես նաև ներկայացրեց Գիտելիքային համագործակցության հարթակը։                                                     Միջոցառման ավարտին հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին/գործիքներին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները։