ՓՄՁ գործադիր գործակալության մոնիթորինգային այցը
  2019 թ․-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը  մոնիթորինգային այցով Հայաստան էին ժամանել ՓՄՁ հարցերով գործադիր գործակալության բաժնի ղեկավար Լուիզա Պրիստան և ծրագրի ղեկավար՝ Թոմաս Ստայերտը։ Հյուրերին ողջունեցին ՀՀ էկոնոմիկայի ...
ՓՄՁ գործադիր գործակալության մոնիթորինգային այցը

  2019 թ․-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը  մոնիթորինգային այցով Հայաստան էին ժամանել ՓՄՁ հարցերով գործադիր գործակալության բաժնի ղեկավար Լուիզա Պրիստան և ծրագրի ղեկավար՝ Թոմաս Ստայերտը։ Հյուրերին ողջունեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Նաիրա Մարգարյանը, և ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ, «Ձեռնարկությունների եվրոպական Ցանց Հայաստան» ծրագրի կոնսորցիումի ղեկավար՝ Կարեն Գևորգյանը։                                                                     Եռօրյա այցի ընթացքում հյուրերը մասնակցեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված միջոցառմանը, որի հիմնական նպատակն էր ՓՄՁ սուբյեկտներին, գործարար միություններին, գործարար ծառայություններ մատուցող կազմակերպություններին և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին ներկայացնել  Եվրոպական միության կողմից հետազոտական և նորարարական ծրագրերի ֆինանսավորման Եվրոպական նորարարությունների խորհրդի նախաձեռնությունը, որը հասանելի կլինի նաև հայաստանյան շահառուներին: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և ցանցի գործառույթները Հայաստանում: Հյուրերը նաև հանդիպում ունեցան «Հայաստանի երիտասարդ  կանանց ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցչի հետ, քննարկեցին հայկական բիզնես միջավայրում կանանց զբաղեցրած տեղի և նրանց տրվող արտոնությունների վերաբերյալ հարցեր։    Այցի ընթացքում կազմակերպվել էր նաև այցելություն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ հյուրերը ծանոթացան կրթական ծրագրերի հետ։Մոնիթորինգային այցի շրջանակներում Լուիզա Պրիստան և Թոմաս Ստայերտը այցելեցին նաև միջազգայնացման ներուժ ունեցող տեղական ընկերություններ, այդ թվում՝  ապակյա տարաների համար կափարիչներ արտադրող «Յունիվերսալ Քլոզրս» ընկերություն, որտեղ ՁԵՑ Հայաստան ծրագրի փորձագետները միջազգայնացմանն ուղղված խորհրդատվություն մատուցեցին։ Հյուրերը այցելեցին նաև «7 սմարթ» ՏՏ ընկերություն, որն իր  lucky_carrot ծրագրով ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ  դիմել է ՓՄՁ գործիքի ֆինանսավորմանը։                                           Վերջին այցը  «Լիքվոր» դեղագործական ձեռնարկություն էր, ուր այցելուները ծանոթացան դեղագործության ոլորտում ընկերության ձեռքբերումներին։                                                                    Այցի վերջին օրը Թոմաս Ստայերտը հանդիպեց «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի կոնսորցիումի անդամներին, ծանոթացրեց  նորություններին, անդրադարձավ 2017-2018 թվականի ծրագրային ցուցանիշներին և պատասախանեց Ցանցի աշխատակազմին հուզող հարցերին։

      Այց «Յունիվերսալ Քլոզրս» ընկերություն

Այց «7սմարթ» ընկերություն

Այց «Լիքվոր» դեղագործական ձեռնարկություն