Մրցույթի հայտարարություն նորարար ՓՄՁ-ների համար
Բոլոր նորարար ՓՄՁ-ներին!!! Ուրախ ենք տեղեկացնել, որ դուք կարող եք դիմել 1 տարի ժամկետով դրամաշնորհային ծրագրի: Սա Եվրամիության ծրագիր է, որի շրջանակներում շահառուները կստանան ֆինանսավորում՝ դոկտորի գիտական կոչում ունեցող գիտնականներին ...
Մրցույթի հայտարարություն նորարար ՓՄՁ-ների համար

Բոլոր նորարար ՓՄՁ-ներին!!!

Ուրախ ենք տեղեկացնել, որ դուք կարող եք դիմել 1 տարի ժամկետով դրամաշնորհային ծրագրի: Սա Եվրամիության ծրագիր է, որի շրջանակներում շահառուները կստանան ֆինանսավորում՝ դոկտորի գիտական կոչում ունեցող գիտնականներին իրենց ընկերություն աշխատանքի հրավիրելու համար: Ծրագիրը ծածկում է բոլոր ծախսերը (աշխատավարձ, տեղափոխում և դասընթաց):

Ծրագրի նպատակն է՝ օգնել, որպեսզի ՓՄՁ-ները հաղթահարեն նորարարության կառավարման գործընթացների խոչընդոտները: Այդ նպատակով ծրագրի կողմից տրամադրվող լուծումը օգնում է գտնել համապատասխան մարդկային ռեսուրսներ այն դեպքում, եթե դրանք առկա չեն տեղում:

Նորարարական ՓՄՁ-ների խնդիրը ծրագրային 1 տարվա ընթացքում պետք է լինի նորարարական գաղափարի առաջ մղումը դեպի շուկա: Ավելին, այն պետք է մասնակցի արդյունաբերական մենեջմենթի և բիզնես մենեջմենթի վերաբերյալ դասընթացների:

Ծրագրային հայտերի գնահատումը կկենտրոնանա հետևյալ կոմպոնենտների վրա.

  • Տեղական աշխատաշուկայում հմտություններ գտնելը հնարավոր չէ ՓՄՁ-ի համար;
  •  Նորարարական գաղափարի որակը և ազդեցությունը;
  • Կադրերի ներգրավման պլանի հիմնավորվածությունը և արդյունավետությունը

Ծրագրի ֆինանսավորմանը կարող են դիմել ՓՄՁ-ներ  հետևյալ ոլորտներից.

  • Գյուղատնտեսություն, գյուղական զարգացում, ձկնորսություն
  • Բիոտեխնոլոգիա
  • Շինարարություն, քաղաքացիական ինժեներիա, ենթակառուցվածքներ
  • Սպառողական ապրանքներ և ծառայություններ
  • Մշակութային և ստեղծագործական տնտեսություն
  • Երկիր և դրան առնչվող բնապահպանական գիտություններ
  • Էներգիա
  • Ինժեներիա և տեխնոլոգիա
  • Սնունդ և խմիչքներ
  • Առողջապահություն
  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
  • Անվտանգություն
  • Տիեզերք
  • Տրանսպորտ և շարժունություն։

 

Ծրագրին դիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝  https://ec.europa.eu/easme/en/section/innosup/european-sme-innovation-associate-pilot :

 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020թ. հունվարի 15-ն է: