Զարգացող երկրների արտահանման խթանմանն ուղղղված դասընթացներ
2021թ.-ի փետրվարի 26-ին և մարտի 6-ին «Առևտրի համար պատրաստ» և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրերի շրջանակներում կայացան առցանց դասընթացներ հետևյալ թեմաներով՝  Ինչպե՞ս մշակել գրագետ և դինամիկ գնային ռազմավարություն՝ շուկայում մրցունակ ...
Զարգացող երկրների արտահանման խթանմանն ուղղղված դասընթացներ

2021թ.-ի փետրվարի 26-ին և մարտի 6-ին «Առևտրի համար պատրաստ» և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրերի շրջանակներում կայացան առցանց դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  •  Ինչպե՞ս մշակել գրագետ և դինամիկ գնային ռազմավարություն՝ շուկայում մրցունակ լինելու և շահույթը մեծացնելու համար։
  • Որո՞նք են ռիսկերն ու դրանք նվազեցնելու մեխանիզմները արտահանման դեպքում։

Մասնակիցները, որոնք  հիմնականում ներկայացնում էին սննդամթերքի վերամշակման ոլորտը, տեղեկացվեցին  ծախսերի, գնագոյացման և կառավարման վերաբերյալ, ինչպես նաև գործնական սեմինարին կատարեցին ինքնարժեքի հաշվարկ, ինքնարժեքի մոդելի մշակում։                                Դասընթացը վարեց Զարգացող երկրներից արտահանման խթանման կենտրոնի (CBI) փորձագետ և Nutridiant ընկերության զարգացման գծովտնօրեն Ռեինդերթ Դեքերը։Դասընթացի ավարտից հետո ընտրված մասնակիցները ունեցան անհատական խորհրդատվության հնարավորություն։