
2021թ. հունիսի 24-ին Երևանում կայացավ իրազեկման միջոցառում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի համար՝ փոքր և միջին ձեռնարկությունների Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև օժանդակող ծրագրերի վերաբերյալ։ Մասնակիցներին ողջունեց «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի թիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անի Խանդամիրյանը,ով ներկայացրեց նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործառույթները և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի կողմից տրամադրվող ծառայությունները։ Միևնույն հիմնադրամի Խորհրդատվական աջակցության ծրագրերի թիմի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց վերը նշված ծրագիրը։ Նա ներկայացրեց ծրագրի առավելությունների, թիրախ հանդիսացող ՓՄՁ-ների և մասնակցության ընթացակարգի վերաբերյալ։ Միջոցառման ավարտին հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։