Տեղեկատվական սեմինար
2021 թ-ի դեկտեմբերի 15-ին «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի թեմաներով  կայացավ առցանց  ուսուցողական սեմինար։ Մասնակիցներին ողջունեց «Էնթերփրայզ Արմենիա»  հիմնադրամի Միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի ...
Տեղեկատվական սեմինար

2021 թ-ի դեկտեմբերի 15-ին «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի թեմաներով  կայացավ առցանց  ուսուցողական սեմինար։

Մասնակիցներին ողջունեց «Էնթերփրայզ Արմենիա»  հիմնադրամի Միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի թիմի ղեկավար Անի Խանդամիրյանը, ով հպանցիկ ներկայացրեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործառույթները և  «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի  կողմից  տրամադրվող ծառայությունները։

Դասընթացը վարեց մարքեթինգի, միջոցառումնների կազմակերպման և խորհրդատվության ոլորտի մասնագետ Էմմա Սարգսյանը։

Սեմինարի հիմնական թեմաներն էին՝

  • Մարքեթինգ և բրենդինգ
  • Մարքեթինգային ռազմավարություն
  • Փաթեթավորում և մակնշում
  • Էլեկտրոնային առևտուր։
  •  

Սեմինարի ընթացքում մասնակիցները կատարեցին վարժանքներ վերը նշված թեմաներով և  հնարավորություն ունեցան հարցուպատասխանի միջոցով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։