Հայաստանը միացավ ԵՄ COSME ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
Այսօր ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին ԵՄ "Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME" (Competitiveness of ...
Հայաստանը միացավ ԵՄ COSME ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
Այսօր ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին ԵՄ "Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME" (Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises Programme) ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից: Հայաստանը OCSME ծրագրին մասնակցող ԵՄ Հարևանության մասնակից երկրորդ երկիրն է: Ծրագրին այս պահին մասնակցում են նաև Մոնտենեգրոն, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը, Մոլդովան Թուրքիան, Ալբանիան և Սերբիան: 
 

Հայաստանի անդամակցությունը ծրագրին վկայում է Երևանի և Բրյուսելի միջև տնտեսական գործակցությունը խորացնելու երկկողմ շարունակական ջանքերի մասին: Հայաստանը ծրագրին անդամակցելու է ի դեմս Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի: Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը: 
 
COSME-ն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է: 2014-2020թթ. Համար նախատեսվաած ծրագիրն ուղղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու ՓՄՁ-ներին ուղղակի աջակցությանը շուկաների հասանելիության, ֆինանսական ռեսուրսների ապահովման, ձեռնարկատիրական կրթության, գործարար միջավայրի բարելավման, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանման, ՓՄՁ-երի մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովման միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն 2,3 միլիարդ եվրո է: 
 
Անդամակցելով COSME ծրագրին` Հայաստանն առավելապես կներգրավվի ԵՄ-ում ընթացող ՓՄՁ հատվածին ուղղված գործընթացներին և հնարավորություն  կստանա օգտվել Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից, զարգացնել կանանց ձեռներեցությունը, կրճատել վարչական խոչընդոտները, ավելի լավ պաշտպանել կազմակերպությունների մտավոր սեփականությունը:
 
Հայաստանի մասնակցությունը COSME ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում: Դա  էականորեն կբարձրացնի Հայաստանում ՁԵՑ արդյունավետությունը: 
 
 
COSME ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք իմանալ` սեղմելով այս հղումը :