ԵՄ«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP+ Հայաստան
Եվրամիությունը 500 մլն․սպառող ունեցող, առանց սահմանների 28 երկրների շուկա է։                           Հայաստանն օգտվում է GSP+ համակարգից՝ սկսած ...
ԵՄ«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP+ Հայաստան

Եվրամիությունը 500 մլն․սպառող ունեցող, առանց սահմանների 28 երկրների շուկա է։                           Հայաստանն օգտվում է GSP+ համակարգից՝ սկսած 2009 թվականից։ Բարեփոխված տարբերակին Հայաստանը միացել է արդեն 2014 թվականին։ Հայաստանի մասնակցությունը պայմանավորված է 27 հիմնարար կոնվենցիաների արդյունավետ իրականացմամբ։ Շնորհիվ այս համակարգի` ԵՄ ապրանքների դասակարգման 9655 արտադրանքից 6291-ը կարող է արտահանվել ԵՄ՝ զրոյական մաքսատուրքով։ Արտադրանքի ամբողջական ցանկը բերված է ԵՄ թիվ 987/2012 կանոնակարգի հավելված IX-ում։

Ներկայումս Հայաստանն օգտագործում է GSP-ն հետևյալ ոլորտներում՝ մետաղներ ու հանքանյութեր – 80%, հագուստ - 17%, խեցգետին, հութեր, ջեմեր և այլ վերամշակված սնունդ -1.5%, ծխախոտ - 0.8%, ժամացույցներ - 0.4%։

ԵՄ արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ։