Հայաստանի Հանրապետության առեվտրա-արդյունաբերական պալատ
Պալատի հիմնական առաքելությունն է հանդիսանում գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցությունը՝ վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ։ Նշված խնդիրների լուծման նպատակով պալատը ստանձնել է ...
Հայաստանի Հանրապետության առեվտրա-արդյունաբերական պալատ
Պալատի հիմնական առաքելությունն է հանդիսանում գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցությունը՝ վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ։
Նշված խնդիրների լուծման նպատակով պալատը ստանձնել է որոշակի գործառույթներ, որոնցից են՝
 
Օժանդակել մրցունակ ապրանքատեսակների արտադրության զարգացմանը, հետևաբար նաև արտահանման ներուժի հզորացմանը,
Ծառայություններ մատուցել անդամ կազմակերպություններին,
Նպաստել տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև դրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատմանը,
Կազմակերպել գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ,
Նպաստել ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը,
Համագործակցել գործարարությանն աջակցող կառույցների հետ, համախմբել ՀՀ տարածքի առևտրաարդյունաբերական պալատները,
Փոխանակել համապատասխան տեղեկատվություն տարբեր միջազգային հաստատությունների հետ,
Խթանել ՀՀ ԱԱՊ և անդամ կազմակերպությունների ներգրավվածությունը արդյունավետ ծրագրերի մեջ, որոնք կարող են արժեքավոր լինել կայուն գործարար դաշտ ստեղծելու համար,
Մատուցել այլ ծառայություններ, որոնք նպաստում են երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը:
 
Մանրամասների համար հետևեք հղմանը՝ http://armcci.am: