
Հաղթանակին հասնելու միակ ճանապարհը նորարարությունն է։
Սթիվ Ջոբս
Առաջադեմ եվրոպական նորարարական խորհուրդ (EIC) Pilot
Սկսնակները և փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք հիմնադրվել են Եվրամիության երկրներում կամ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված երկրներում, ներառյալ Հայաստանը, կարող են ստանալ ԵՄ ֆինանսավորում՝ շուկայաստեղծ ներուժ ունեցող բեկումնային նորարարական ծրագրերի համար, որպես Enhanced European Innovation Council (EIC) pilot ծրագրի մի մաս: EIC pilot-ը տրամադրում է միայն դրամաշնորհային աջակցություն (որպես նախկին ՓՄՁ գործիք)՝ միասնական ֆինանսավորման հետ միասին (դրամաշնորհ՝ կապիտալի ներդրման համադրությամբ): EIC pilot-ի փուլի ֆինանսավորումը կխթանի ընկերության արագ աճին և շուկայաստեղծ նորարարությանը: Այն նաև կխթանի նորարարական ընկերությունների աճը՝ նրանց բիզնես աքսելերացիայի ծառայություններ մատուցելով:
EIC Pilot-ը ծառայում է որպես հովանոց՝ մի քանի ԵՄ ֆինանսավորման գործիքների համար.
- EIC Pathfinder (FET-Open and FET-Proactive),
- EIC Accelerator (նախկին ՓՄՁ գործիք)
- the Fast Track to Innovation (FTI),
- Horizon Prizes,
այդպիսով ստեղծելով մեկ պատուհան՝ բեկումնային, շուկայաստեղծ նորարարությունների ֆինանսավորման համար:
EIC pilot-ը ֆինանսավորում է ՓՄՁ-ների կողմից մշակված բարձր ներուժ ունեցող և բարձր ռիսկային նորարարությունները՝ նպատակ ունենալով այդ ֆինանսավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռնարկատերերին՝ ստեղծել ամբողջությամբ նոր շուկաներ կամ հեղափոխություն անել գոյություն ունեցող շուկաներում:
EIC Accelerator pilot
EIC Accelerator pilot-ը տրամադրում է միայն դրամաշնորհային օժանդակություն (նախկին ՓՄՁ գործիք), ինչպես նաև միասնական ֆինանսավորման օժանդակություն (դրամաշնորհի և կապիտալի ներդրման համադրություն):
EIC Accelerator pilot-ն աջակցում է բարձր ռիսկային ու բարձր ներուժ ունեցող փոքր և միջին նորարարական ձեռնարկություններին, որոնք ցանկություն ունեն զարգացնել և առևտրայնացնել այնպիսի նոր արտադրանքներ, ծառայություններ և բիզնես մոդելներ, որոնք կարող են առաջ քաշել տնտեսության աճը և ձևավորել նոր շուկաներ, կամ ճեղքել Եվրոպայում և ողջ աշխարհում գոյություն ունեցողները: EIC Accelerator pilot-ը տրամադրում է ամբողջական ցիկլով բիզնես նորարարական աջակցություն: Այն նաև առաջարկում է ուղեկցման և մենթորինգի ծառայություններ:
Ի՞նչ աջակցություն է հասանելի
EIC Accelerator Pilot-ն աջակցում է շուկային մոտ գործունեությանը, նպատակ ունենալով խթանել շուկայաստեղծ ներուժ ունեցող բեկումնային նորարարությունները: Այս ծրագրի ուղիղ թիրախն են հստակ առևտրային հավակնություններ և բարձր աճի ու միջազգայնացման ներուժ ունեցող նորարարական ՓՄՁ-ները:
The EIC Accelerator Pilot-ը փոքր և միջին չափի ընկերություններին առաջարկում է.
- Բիզնես նորարարական դրամաշնորհներ՝ նորարարության զարգացման նպատակով. 500.000 Եվրոյից մինչև 2,5 մլն. Եվրո գումար (ընդամենը ծախսերի 70%-ը որպես հիմնական կանոն),
- Յուրաքանչյուր ընկերության համար առավելագույնը 15 մլն. Եվրո կապիտալի ֆինանսավորում,
- Անվճար բիզնես ուղեկցում (ըստ ցանկության), որպեսզի աջակցեն և ուժեղացնեն ընկերության նորարարական կարողությունները և ուղղորդեն ծրագիրը դեպի ռազմավարական կարիքներ,
- Այլ բիզնես աքսելերացիայի ծառայություններին հասանելիություն և ավելի հեշտ հասանելիություն ռիսկային ֆինանսավորման ծրագրերին, դրանով իսկ հեշտացնելով նորարարության կոմերցիոն շահագործումը:
Միայն դրամաշնորհ և միասնական ֆինանսներ
EIC Accelerator Pilot-ը բաց է 2019թ. հունիսի 6-ից: Այն տրամադրում է միայն դրամաշնորհների աջակցություն, ինչպես նաև աջակցության ձև՝ միասնական ֆինանսների տեսքով (սա միավորում է դրամաշնորհը և կապիտալի ֆինանսավորումը):
Ֆինանսավորումը հասանելի է այն նորարարական ծրագրերի համար, որոնք ունեն բովանդակալից և ռազմավարական բիզնես պլան (պոտենցիալորեն մշակված և մասնակիորեն ֆինանսավորված EIC Accelerator Pilot-ի 1-ին փուլի միջոցով):
Ֆինանսավորման գործողությունները կարող են լինեն մի քանի տեսակի. նախատիպավորում, մինիատյուրիզացիա, աճ, դիզայն, ներկայացման վավերականացում, թեսթավորում, դեմոնստրացիա, պիլոտային գծերի մշակում, շուկայի վերարտադրողականության վավերականացում, ներառյալ այլ գործողություններ, որոնք նպատակ ունեն հասցնել նորարարությունը ներդրումներին պատրաստ լինելու կարգավիճակին և շուկա մտնելու հասունության: Ներկայացված հայտերի գնահատումն իրականացվում է երկու եղանակով՝ հեռահար և դեմ հանդիման (հարցազրույցի միջոցով), անկախ փորձագետների 2 հանձնաժողովների միջոցով:
Ֆինանսավորման գումարը
- Միայն դրամաշնորհ.500.000 Եվրոյից մինչև 2.5 մլն. Եվրո կամ ավելի (որը ծածկում է ծախսերի 70%-ը):
- Կապիտալի ֆինանսավորում. Մինչև 15 մլն. Եվրո՝ անհատ նորարարական ծրագրերի համար:
Տևողությունը. Սովորաբար 1-2 տարի
Արդյունքը.
- Չափազանց նորարարական պրոդուկտ, պրոցես կամ ծառայություն, որը պատրաստ է գրավել շուկան,
- Բիզնես նորարարական պլան, որը կներառի առևտրականացման ռազմավարությունը և ֆինանսավորման պլանը՝ շուկա մտնելու տեսանկյունից (օրինակ ինչպես ներգրավել մասնավոր ներդրողների, եթե հնարավոր է):
Ով կարող է դիմել
Եթե դուք.
- Նորարարական փոքր/միջին ձեռնարկատեր եք,
- Ունեք նորարարական գաղափար, որը թիրախավորում է նոր շուկաներ և կարող է խթանել ձեր ընկերության աճը,
- Փնտրում եք կայուն ֆինանսավորում, որը կաջակցի ձեզ ձեր ընկերության զարգացման վերջին փուլերում,
- Կարող եք օգտագործել բիզնեսի զարգացման ռեսուրսներ և ուղեկցում՝ ձեր ընկերությունը առաջ մղելու նպատակով,
ապա EIC Accelerator pilot-ը ձեզ համար է:
Եթե դուք ունեք փայլուն գաղափար կամ նորարարություն, բայց վստահ չեք, թե ֆինանսավորման որ սխեման է ձեզ համապատասխանում, ապա այցելեք EIC ֆինանսավորման էջ և օգտվեք ինտերակտիվ ֆինանսավորման օգնական EIC Wizard գործիքի հնարավորություններից: Այն կօգնի գտնել լավագույն լուծումը ձեր ընկերության համար:
Ծրագրին դիմելու պարզ քայլերը.
Ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է ձեր ընկերությունը գրանցել համակարգում՝ այցելելով https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/how-to-participate/participant-register և ստանալով ձեր ընկերության PIC կոդը:
- Շարունակաբար բաց մրցույթներ՝ տարվա ընթացքում մի քանի վերջնաժամկետով,
- Առաջարկի/հայտաձևի ներկայացում - 3 ամիս պարբերականությամբ վերջնաժամկետներով (էլեկտրոնային մուտքագրում (Funding & Tenders Portal-ի միջոցով), ընդ որում մշակվել է նոր միասնական նմուշ 2 տարբերակների համար՝ լրացուցիչ ֆինանսական էլեմենտներով,
- Հեռահար գնահատում՝ անկախ փորձագետների կողմից - շուրջ 6 շաբաթ,
- Pitch deck՝ հարցազրույցի համար՝ հայտադիմումը դրական գնահատված ծրագրերի համար,
- Փորձառու նորարարների/ներդրողների կողմից հարցազրույց՝ բարձր գնահատված հայտատուների հետ – շուրջ 6 շաբաթ՝ հարցազրույցի արդյունքների համար,
- Հայտատուները դրականորեն գնահատվում են միասնական ֆինանսավորման համար, և հնարավոր է կապիտալի ֆինասավորման հարցման համար լրացուցիչ տեղեկատվության կարիք լինի,
- Դրամաշնորհային համաձայնագրի կնքում – շուրջ 2-3 ամիս՝ դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրելու համար:
Ծրագրին դիմելու այլ մանրամասներ, ինչպես նաև հայտադիմումի ձևը ներբեռնել կարող եք այստեղ:
Գնահատման չափանիշները.
Առաջարկների գնահատման համար օգտագործվում են հետևյալ 3 հիմնական չափանիշները.
- 33% ծրագրի ազդեցության համար – ինչպես է առաջարկված նորարարությունն էական պահանջարկ ապահովելու արտադրանքի, ծառայության կամ մոդելի համար,
- 33% ծրագրի գերազանցության համար – որքանով է ներկայացված բարձր ռիսկային/բարձր ներուժ ունեցող նորարարությունը գերազանցում իր բնագավառում կիրառվող առաջատար տեխնոլոգիաները,
- 33% ծրագրի իրականացման որակի և արդյունավետության համար – ինչպես է նորարարական արտադրանքն աշխատելու, և ինչ մասնագետներ են ներգրավված այդ նպատակով:
Եթե ընկերությունը կապիտալի կոմպոնենտի հարցում է ներկայացրել, ապա պետք է իրականացվի փորձաքննություն (due diligence):
Գնահատումից հետո հայտատուին տեղեկացվում է արդյունքների մասին՝ հայտը ներկայացնելուց սկսած 4 ամիս ժամանակահատվածում, դրամաշնորհը տրամադրվում է հայտը ներկայացնելուց սկսած 6 ամսվա ընթացքում, իսկ կապիտալի ֆինանսավորումը՝ իրավաբանական և ֆինանսական փորձաքննության մեկնարկից սկսած 6 և ավելի ամիսների ընթացքում (սովորաբար գնահատման որոշումից 1 ամիս անց):
Գնահատումն իրականացվում է տեխնոլոգիական, բիզնես և ֆինանսական փորձագետների կողմից՝ 2 քայլով.
Քայլ 1 – հեռահար գնահատում
Քայլ 2 – դեմ հանդիման հարցազրույց:
Գնահատման 3 հնարավոր արդյունքներն են.
- ՛՛Դրական՛՛ որոշում,
- ՛՛Բացասական՛՛ որոշում,
- ՛՛Փոխել հայտաձևը միասնական ֆինանսավորման՛՛ որոշում:
Փորձաքննությունը միասնական ֆինանսավորման համար կարող է իրականացվել.
- Միայն միասնական ֆինանսավորման դիմած ծրագրերի համար,
- EIC ֆոնդի կողմից,
Սրա նպատակն է՝ սահմանել ընկերության և ծրագրի կարիքներին հարմարեցված ներդրումներ:
Փորձաքննությունը հիմնականում կենտրոնանում է գնահատման համապատասխանության և ռիսկերի մակարդակի վրա, ինչպես նաև.
- Հաստատում է ներդրումների չափն ու կառուցվածքը,
- Գնահատում է ամբողջական ֆինանսական ջանքերը,
- Կապիտալի տրանշներն ու հիմնական ցուցիչները (milestones):
Կախված կոնկրետ դեպքից, կարող է լրացուցիչ տեղեկատվության հարցում արվել:
Համաներդրողների համար հանդիպումների կազմակերպման նպատակը մասնավոր ներդրումների ներգրավումն է: Ստեղծվում է վստահելի վենչուրային կապիտալի և ներդրողների խումբ, և ընկերությունը ներկայացվում է այն վենչուրային կապիտալի ներկայացուցիչներին, ովքեր հետաքրքրված են ներդրումներ անել: Ամեն դեպքում ընկերությունն է կայացնում վերջնական որոշում:
Ծրագրի շահառուներին առաջարկվող ծառայություններ
1.Բիզնես աքսելերացիա
Նպատակ ունենալով հեշտացնել նորարարական գործողությունների առևտրային շահագործումը, EIC Accelerator pilot-ն առաջարկում է բիզնես աքսելերացիայի ծառայություններ: Սա ներառում է ներդրումներին պատրաստ լինելու հետագա զարգացում, որը կապում է մասնավոր ներդրողներին ու հաճախորդներին՝ միջնորդավորված գործունեության և միջոցառումների միջոցով (ներառյալ տոնավաճառները), օգնություն դիմելու ԵՄ ռիսկային ֆինանսավորմանը, և նորարարությանն օժանդակող մի շարք այլ գործողություններ և ծառայություններ, որոնք կարող են առաջարկվել Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի միջոցով:
2.Ուղեկցում
Եթե դուք EIC Accelerator pilot-ի շահառու եք, ապա դուք կարող եք ստանալ բիզնես ուղեկցման ծառայություններ, որը կօգնի աճեցնել ձեր բիզնեսը: Ուղեկցման ծառայությունների մինչև 12 օրվա հնարավորություն կա: Ուղեկցումը ծածկում է հետևյալ թեմաները՝ բիզնեսի զարգացում, կազմակերպական զարգացում, համագործակցություն և ֆինանսավորում:
3.Մենթորինգ
Եթե դուք EIC Accelerator pilot-ի շահառու եք, ապա ծրագրի կողմից առաջարկվում են նաև մենթորինգային ծառայություններ անհատ հիմնադիրներին, գործադիր տնօրեններին և ղեկավարներին:
Մենթորինգը նպատակ ունի զարգացնել ղեկավարի հմտությունները, ինչպիսիք են ճկունությունը, համառությունը և ռազմավարական խորաթափանցությունը:
Մենթորինգի սխեման ներառում է դեմ հանդիման հանդիպումներ փորձառու ձեռնարկատերերի հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և կտրամադրեն անաչառ աջակցություն: