InnovFin Տեխնոլոգիական փոխանցում 

■InnovFin Տեխնոլոգիական փոխանցումը հանդիսանում է Եվրոպական Ներդրումային Ֆոնդի (EIF) կողմից ղեկավարվող InnovFin  կապիտալի հովանոցի մի մասը,որի թիրախն է՝ ուղղել ներդրումները դեպի տեխնոլոգիական փոխանցման այն ֆոնդեր, որոնք գործում են նախնական (ներառյալ հայեցակարգի ապացույցը) և սկզբնական փուլերում,մասնավորապես ֆոնդեր, որոնք առնչվում կամ համագործակցում են՝  

■Տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակների հետ,

■Գիտահետազոտական կազմակերպությունների հետ;

■Հետազոտություն իրականացնող համալսարանների և բարձրագույն կրթության ինստիտուտների և

■Տեխնոլոգիական փոխանցման մասնագետների հետ։

InnovFin Տեխնոլոգիական փոխանցման նպատակն է՝ ուժեղացնել տեխնոլոգիական նորարարությունները, հատկապես հիմնական և տեխնոլոգիաների ոլորտներում (ներառյալ, բայց չսահմանափակվելով ՏՀՏ-ով, նանոտեխնոլոգիաներով, կենսատեխնոլոգիաներով, մաքուր տեխնոլոգիայով և առողջապահության ոլորտի տեխնոլոգիաներով) և Հորիզոն 2020-ի այլ նպատակներով՝ հասունացնելով տեխնոլոգիաները, ներառյալ մտավոր սեփականության խթանումը՝ մտավոր սեփականության իրավունքի (IPR) գրանցման կամ արտոնագրման միջոցով, ինչպես նաև օժանդակելով զարգացող/առանձնացող (spin off) գործողությունները:

 

Որո՞նք են InnovFin Տեխնոլոգիական փոխանցման  հիմնական առանձնահատկությունները

■InnovFin Տեխնոլոգիական փոխանցման ներդրումներն իրականացվում են ֆոնդի այլ ներդրողների հետ միասին  համահավասար հիմունքներով։

■InnovFin Տեխնոլոգիական փոխանցման ներքո առավելագույն ներդրումը կարող է  լինել  ֆոնդի ընդհանուր պարտավորությունների 50%-ի սահմաններում  և սահմանափակված է 50 մլն եվրոյով:

 ■Ֆոնդի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 20 տարին։

■ Ֆոնդը պետք է ունենա իր մասնավոր պարտավորությունների առնվազն 30% -ը, որոնք ստացվում են մասնավոր ներդրողների կողմից՝ EIF-ի փակման պահին։

■Ֆոնդի կառավարիչը պետք է հիմնվի կամ գործի մասնակից երկրներից մեկում:

■Ֆոնդի գործունեությունը չպետք է խախտի էթիկական սկզբունքները կամ հակասի EIF-ի սահմանափակ ոլորտներին:

Լրացուցիչ պայմաննին կարելի է ծանոթանալ «Մրցույթի պայմաններում», որը հրապարակվում է EIF-ի կայքում: EIF-ը դիմորդներին ընտրվում է լիարժեք գնահատման և փորձաքննությունից (due diligence) հետո:

Ի՞նչ վերջնական շահառուներ է թիրախավորվում InnovFin Տեխնոլոգիական փոխանցումը

■InnovFin Տեխնոլոգիական փոխանցումը նախագծվել է` աջակցելու ձեռնարկությունների, համալսարանների և այլ ԲՈՒՀ-երի, տեէխնոլոգիական փոխանցման ծրագրերի կամ տեխնոլոգիական իրավունքի հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը՝ հայեցակարգի հաստատման, նախագծի ֆինանսավորման և (կամ) առևտրայնացման, մտավոր սեփականության շահագործման (լիցենզավորման, արտոնագրերի վաճառքի) կամ spin-out-ների, spin-off-ների կամ համատեղ ձեռնարկություն հիմնելու միջոցով։

Տեխնոլոգիական պատրաստվածության ո՞ր մակարդակներն (TRL) են թիրախավորված

InnovFin Տեխնոլոգիական փոխանցման ներքո ֆոնդի ուշադրության կենտրոնում կարող է ներառվել ձեռնարկության զարգացման նախնական (pre-seed), ծրագրի ֆինանսավորման և/կամ սկզբնական փուլերը:

■Նախնական (հայեցակարգի ապացույց) փուլը ներառում է իրագործելիության փորձարկման հետ նախընտրական միասնականացման փուլը, տեխնոլոգիական/արտադրանքի/գործընթացի առևտրայնացումը, նախատիպավորումը և ինկուբացիան: Այս փուլը հիմնականում պարունակում է արտադրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք ունեն տեխնոլոգիական պատրաստվածության 3-6-րդ մակարդակ (TRL 3 - TRL 6) կամ նորարարական պատրաստության համարժեք մակարդակ՝ հասունությունը IRL 1-ի և IRL 2-ի միջև:

■Հայեցակարգի ապացույցին հետևում է ծրագրի ֆինանսավորման փուլը և նախատեսված է բնական գիտությունների ոլորտի նախագծերի համար, և' նախնական, և' իրականացման փուլերում:

■Նախասկզբնական (seed) փուլը ներառում է փորձարկված և վավերացված արտադրանքի/տեխնոլոգիաների ցուցադրում, փոքր մասշտաբի արտադրություն կամ փորձարկված ու վավերացված արտադրանքի/տեխնոլոգիաների հարակից բիզնես կիրառությունների մշակում: Այս փուլը հիմնականում ներառում է արտադրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք ունեն TRL 7-TRL 8 տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակ կամ IRL 3-IRL 4 նորարարական պատրաստության մակարդակ։

Ինչպե՞ս դիմել

■InnovFin Տեխնոլոգիական փոխանցումը InnovFin կապիտալի մի մասն է կազմում։ Դիմորդները խրախուսվում են այցելել EIF-ի կայք՝ այս գործիքի շրջանակներում ներդրումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով: InnovFin կապիտալը հանդիսանում է  ԵՄ միասնական կապիտալի գործիքի  մի մաս և որպես Ռազմավարական ներդրումների Եվրոպական Ֆոնդի (EFSI) կապիտալի գործիքների մաս, որի համար EIF-ի կայքում հրապարակված են համապատասխան հետաքրքրությունների մրցույթներ. www.eif.org/innovfinequity։

■Հայտը կարող է ներկայացվել ամենաուշը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը, կամ ավելի վաղ, ինչպես նշված է EIF-ի կայքում: Առևտրային և փորձաքննության գործընթացից հետո EIF-ը կկատարի ընտրություն: